Samsung Galaxy S22
Samsung Galaxy S22, Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս, որը մշակվել և թողարկվել է Samsung Electronics-ի կողմից և պատկանում է Galaxy S շարքին։ Համարվում է Galaxy S21 և Galaxy Note 20 սմարթֆոնների հաջորդողը։ Շարքը ներկայացվել է Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ 2022 թվականի փետրվարի 9-ին, իսկ վաճառքը սկսել է մարտի 1-ից[1]։
Տեսակ | smartphone model series? |
---|---|
Ենթադաս | սմարթֆոն |
Արտադրող | Samsung Electronics? |
Նախորդ | Samsung Galaxy S21 |
Հաջորդ | Samsung Galaxy S23 series? |
Կայք | samsung.com/us/smartphones/galaxy-s22/ և galaxymobile.jp/galaxy-s22/ |
Բնութագիր
խմբագրելՊրոցեսսոր
խմբագրելS22 շարքն իրենից ներկայացնում է 3 մոդել, որոնք ունեն տարբեր տեխնիկական սարքավորումներով։ S22 մոդելի միջազգային տարբերակը օժտված է Exynos 2200 չիպով, իսկ ամերիկյան, կորեական և չինական մոդելները Qualcomm Snapdragon 8 Gen 1 միջուկով։
Էկրան
խմբագրելS22 և S22+ մոդելներում տեղադրված է 6․1 և 6․6 դույն անկյունագծով AMOLED էկրան համապատասխանաբար, որոնք ունեն HDR10+ ֆունկցիա, իսկ S22 Ultra մոդելը օժտված է 6․8 դյույմ 1440р Dynamic AMOLED 2X էկրանով, որն օժտված է Vision Booster տեխնոլոգիայով։ S22 և S22+ մոդելների էկրանը ամբողջությամբ հարթ է, իսկ Ultra տարբերակի էկրանը ծայրերը ծալված են և ունեն 20:9 կետայնություն։ Բոլոր մոդելներների էկրանում տեղակայված են ուլտրաձայնային մատնահետքի սկաներ[2]։
Դիզայն
խմբագրելGalaxy S22 շարքի դիզայնը նման է նախկին մոդելների դիզայնին՝ օժտված է Infinity-O էկրանով, որի վերևի հատվածում տեղակայված է դիմային տեսախցիկը։ Շարքի բոլոր մոդելների հետևի ապակու համար օգտագործվում է Gorilla Glass Victus+ ապակի, ի տարվերություն S21 շարքի, որում օգտագործվել էր պլաստիկ։ S22 և S22+ մոդելներն ունեն մետաղական կտրված տեսախցիկների համար, այն ինչ S22 Ultra մոդելի յուրաքանչյուր ոսպնյակի համար կա առանձին կտրվածք։
Հիշողություն
խմբագրելS22 և S22+ մոդելներն օժտված են 8 Գ�� օպերատիվ հիշողությամբ, իսկ S22 Ultra տարբերակն ունի 8 կամ 12 Գբ ընտրության հնարավորություն։ 128 Գբ ներքին հիշողությունը համարվում է ստանդարտ S22 և S22+ մոդելների համար, սակայն S22 Ultra տարբերակում կրկին հասանելի է ընտրության հնարավորություն 128 Գբ, 256 Գբ, 512 Գբ կամ 1 Տբ[3]։
Մարտկոց
խմբագրելS22, S22+ և S22 Ultra մոդելներն ունեն 3700, 4500 և 5000 մԱժ տարողությամբ մարտկող համապատասխանաբար, որոնք կարելի է լիցքավորել լարի մինչև 45 Վտ և անլար մինչև 25 Վտ հզորությամբ, ինչպես նաև հնարվոր է լիցքավորում երկու S22 հեռախոսների միջև[4]։
S Pen
խմբագրելԱռաջին անգամ Galaxy S շարքում մասնավորապես Galaxy S22 Ultra տարբերակում օգտագործվել է S Pen գրիչը, ինչպես Galaxy Note շարքում։ S Pen-ն օժտված է մեծ զգայնականությամբ ի տարբերություն Note մոդելների գրիչների։
Օպերացիոն համակարգ
խմբագրելՇարքի բոլոր մոդելները աշխատում են Android 12 օպերացիոն համակարգով և One UI 4.1 շրջանակով[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Юлия Углова (2022 թ․ փետրվարի 9). «Раскрыты российские цены на флагманы Samsung Galaxy S22 и планшеты Galaxy Tab S8». hi-tech.mail.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ vc.ru (2022 թ․ փետրվարի 9). «Samsung представила смартфоны S22, S22+ и S22 Ultra по цене от 79 990 рублей — Мобайл на DTF». DTF. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Samsung представила новое поколение смартфонов Galaxy S22 и планшетов Tab S8». Интерфакс (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Samsung представила Galaxy S22 — флагманы с графикой AMD по цене от 80 тыс. рублей». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Вышел новейший смартфон Samsung Galaxy S22. Характеристики и цена в России». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.