Jump to content

«FedEx Express»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{ՎՏՔ}} '''FedEx Express''', ամերիկյան խոշոր բեռնափոխադրող ավիաընկերություն` հիմնված ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում: 2023 թվականի դրությամբ աշխարհի ամենամեծ բեռնատար ավիաընկերությունն էր՝ ըստ ինքնաթիռների չափի և տեղափոխված բեռների քանակի<ref>[http...»:
(Տարբերություն չկա)

14:34, 13 Օգոստոսի 2024-ի տարբերակ

FedEx Express
պատկերանիշ Խմբագրել Wikidata
ավիաընկերություն, cargo airline Խմբագրել Wikidata
Ստեղծում18 Հունիսի 1971 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Airline hubMemphis International Airport Խմբագրել Wikidata
Location of formationՄեմֆիս Խմբագրել Wikidata
Վերադաս կազմակերպությունFedEx Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՄեմֆիս Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.fedex.com Խմբագրել Wikidata
Airline accoun­ting code023 Խմբագրել Wikidata
IATA airline desig­na­torFX Խմբագրել Wikidata
ICAO airline desig­na­torFDX Խմբագրել Wikidata

FedEx Express, ամերիկյան խոշոր բեռնափոխադրող ավիաընկերություն` հիմնված ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում:

2023 թվականի դրությամբ աշխարհի ամենամեծ բեռնատար ավիաընկերությունն էր՝ ըստ ինքնաթիռների չափի և տեղափոխված բեռների քանակի[1]: Այն FedEx կորպորացիայի առաջատար դուստր ձեռնարկությունն է, որն ամեն օր առաքում է բեռներ և ծանրոցներ վեց մայրցամաքների 220 երկրներ[2]։ FedEx Express-ը նաև աշխարհի խոշորագույն Էքսպրես բեռնափոխադրող ընկերությունն է[3]:

Միացյալ Նահանգներում FedEx Express ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանում: FedEx Express տարածաշրջանային կենտրոնները տեղակայված են Անքորիջի, Ֆորտ Ուորթի, Գրինսբորոյի, Մայամիի, Նյուարքի, Օքլենդի և Օնտարիոյի օդանավակայաններում: Միջազգային տարածաշրջանային կենտրոնները տեղակայված են Քյոլնի/Բոննի, Դուբայի, Բանգալորի, Լիեժի, Միլանի, Օսակայի, Փարիզի, Շանհայի, Սինգապուրի, Տոկիոյի և Տորոնտոյի օդանավակայաններում[4]:

Պատմություն

Վաղ պատմություն

Federal Express-ի Boeing 727-100F-ը։

Federal Express կազմակերպության ստեղծման գաղափարը պատկանում է Ֆրեդ Սմիթին, երբ նա դեռևս Եյլի համալսարանի ուսանող էր: Տնտեսագիտության դասի ժամանակ ներկայացրած զեկույցում պնդում էր, որ ժամանակակից տեխնոլոգիական հասարակության մեջ ժամանակն ավելի շատ գումար արժե, քան երբևէ, և մանր էլեկտրոնային սխեմաների (անգլ.՝ Miniaturized electronic circuitry) գալուստով շատ փոքր տեխնիկաներ դարձել են արժեքավոր: Նա պնդում էր, որ սպառողական հասարակությունը զանգվածային արտադրության էլեկտրոնային ապրանքների նկատմամբ ավելի ու ավելի մեծ պահանջարկ ունի, բայց արտադրողների համար հսկայական լոգիստիկ խնդիրներ են ստեղծվել ապրանքների առաքման հարցում: Սմիթը կարծում էր, որ անհրաժեշտ առաքման արագությանը կարելի է հասնել միայն օդային տրանսպորտի միջոցով[5]:

Իր հոդվածում Սմիթն առաջարկել է նոր հայեցակարգ, որպեսզի մեկ փոխադրող պատասխանատու լինի բեռը վերցնելու վայրից մինչև առաքման վերջնակետ հասցնելու ամբողջ գործընթացի համար՝ օգտագործելով իր սեփական ինքնաթիռները, պահեստները, փոստային կայանները և առաքման ֆուրգոնները:

Սմիթը հիմնադրել է Federal Express Corporation-ը 1971 թվականին Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում։ Նա 4 միլիոն դոլլար ներդրել է իր ժառանգությունից, իսկ 91 միլիոն դոլլար ստացել է որպես վենչուրային կապիտալ[6]։ Լիթլ Ռոք ազգային օդանավակայանի աջակցության բացակայությունից հետո Սմիթը ընկերությունը տեղափոխեց Մեմֆիս՝ 1973 թվականին[7]: Իսկ սկսել է գործել 1973 թվականի ապրիլի 17-ին՝ գործարկելով տասնչորս Dassault Falcon 20 ինքնաթիռներ։ 

Ծառայությունները ներառում էին ծանրոցների և ծրարների ինչպես գիշերային, այնպես էլ երկօրյա առաքում, ինչպես նաև սուրհանդակային առաքում:

Federal Express-ը շուկայում սկսել է դիրքավորվել որպես «550 մղոն / ժ բեռնատարով բեռնափոխադրման ծառայություններ մատուցող» կազմակերպություն։

1975 թվականին Federal Express-ը տեղադրել է իր առաջին փոստարկղը, որը թույլ էր տալիս հաճախորդներին փաթեթներ ստանալ և ուղարկել՝ առանց ընկերության տեղական մասնաճյուղ այցելելու: 1976 թվականին ընկերությունն արդեն գրանցել է շահույթ՝ օրական 19,000 ծանրոցների միջին ծավալով[8]:

Արագ աճ

1995 թվականին Նարիտա օդանավակայանում պատկերված McDonnell Douglas MD-11 ինքնաթիռը կրում է հին Federal Express մանուշակագույն գրությունը, որն օգտագործվում էր մինչև 1994 թվականը

Ըստ 1977 թվականին արված օրենսդրական փոփոխությունների՝ վերացվել են բեռնափոխադրող ավիաընկերությունների երթուղիների սահմանափակումները և թույլատրվել է Federal Express ձեռք բերել իր առաջին խոշոր ինքնաթիռները ՝ յոթ Boeing 727-100: 1978 թվականին ընկերությունը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

Հաջորդ տարի այն դարձել է առաջին տրանսպորտային ընկերությունը, որն օգտագործում էր համակարգիչը ծանրոցների կառավարման համար, երբ գործարկվել է «COSMOS» (անգլ.՝ Customers, Operations and Services Master Online System) համակարգը ՝ ծանրոցների, տրանսպորտային միջոցների` իրական ժամանակում կառավարման համար: 1980 թվականին ընկերությունը ներդրել է թվային կառավարվող դիսպետչերական համակարգ՝ հաճախորդների առաքումը համակարգելու համար։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին պլանավորել առաքումը նույն օրվա համար[8]։

FedEx-ի առաջին ֆուրգոնը, որը ցուցադրվում է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի կենտրոնակայանում

Federal Express-ի վաճառքներն առաջին անգամ գերազանցել են 1 միլիարդ դոլարը 1983 թվականին[9]: Նույն թվականին ընկերությունը ներկայացրել է ZapMail ֆաքսային ծառայությունը, որը երաշխավորում էր մինչև հինգ էջի առաքում երկու ժամից պակաս ժամանակում ՝ 35 դոլարով: Հետագայում ZapMail-ը հսկայական ծախսերի պատճառ է դարձել[10]:

FedEx Դարաշրջան

FedEx Express բեռնատար ՝ «FedEx» և «Federal Express» ապրանքանիշներով, որն ընկերությունն օգտագործել է 1994-2000 թվականներին

1994 թվականին Federal Express-ը վերանվանվել է FedEx՝ պաշտոնապես ընդունելով տարիներ շարունակ օգտագործվող անվանումը։ 

Նույն թվականին FedEx-ը գործարկել է fedex.com կայքը, որն առաջարկում էր փաթեթների առցանց հետևում:

1997 թվականին FedEx-ը ստեղծել է իր հանգույցը Ֆորտ Ուորթ Ալյանս օդանավակայանում, իսկ 1999 թվականին բացել է եվրոպական հանգույցը Ֆրանսիայի Շառլ դը Գոլի օդանավակայանում։ 1998 թվականին FedEx-ը միավորվել է Caliber System-ին՝ հանդես գալով որպես FDX Corporation հոլդինգային ընկերություն, իսկ 2000 թվականին վերանվանվել է որպես FedEx Corporation և ստանդարտացրել իր դուստր ձեռնարկությունների անունները[8]։

Տնտեսական անկում

2000-ականների վերջին տնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց FedEx Corporation-ին և նրա էքսպրես առաքման ստորաբաժանմանը: Շատ ընկերություններ, որոնք փորձել են գումար խնայել, դադարեցրել են առաքումը կամ անցել են ավելի էժան այլընտրանքների, ինչպիսիք են ցամաքային փոխադրումները[11]:

FedEx Express-ն 2009 թվականի փետրվարի 6-ին փակել է Ֆիլիպինների Սուբիկ Բեյ միջազգային օդանավակայանում գտնվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան հանգույցը, որը փոխարինվել է Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու Բայյուն միջազգային օդանավակայանում ստեղծված հանգույցով[12][13][14]։

2010 թվականի հոկտեմբերի 27-ին FedEx-ը բացել է իր կենտրոնը Քյոլն-Բոնն օդանավակայանում։ Կենտրոնը հագեցած էր ավտոմատացված տեսակավորման համակարգով, որը կարող էր ժամում մշակել մինչև 18,000 ծանրոց: Կենտրոնի տանիքին էր գտնվում աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որն արտադրում էր տարեկան 800 000 կիլովատ ժամ[15]։ [16]

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ընկերությունը հայտարարել է Դեյվիդ Քանինգհեմի՝ թոշակի անցնելու մասին նորությունը: Գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Ռաջ Սուբրամանյամը[16][17]։

Բնապահպանական նախաձեռնություններ

Առաքում

2003 թվականին FedEx Express-ը համալրվել է հիբրիդային էլեկտրական և դիզելային բեռնատարներով[18][19]։

FedEx-ը հայտարարել է, որ 2003 թվականին հիբրիդային բեռնատարի փորձարկումների ժամանակ արտանետումների մակարդակը 65%-ով։ 

2009 թվականին FedEx Express-ը Iveco-ի ��ետ համատեղ գործարկել է Էլեկտրական և դիզելային հիբրիդային ֆուրգոնների փորձարկման նոր ծրագիր: Փորձարկման ծրագիրը ներառում էր տասը հիբրիդային ֆուրգոններ, որոնք տեղակայված էին Իտալիայի Միլան և Թուրին քաղաքներում: FedEx-ը հայտարարել է, որ նոր ֆուրգոններում վառելիքի սպառումը կկրճատվեր 26,5% - ով, իսկ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն 7,5 տոննայով՝ համեմատած FedEx-ի ստանդարտ մեքենաների հետ: Փորձարկումները պետք է ավարտվեին 2010-ի մայիսին, և այդ ժամանակ FedEx-ը կգնահատեր, թե արդյոք ֆուրգոնները պետք է ավելի մեծ մասշտաբով օգտագործվեն:

Խոշոր վթարներ

Ստորև ներկայացված են Federal Express ավիաընկերությունների գործունեության ընթացքում տեղի ունեցած որոշ մեծ վթարներ․

Թռիչքի համարը Ամսաթիվ Օդանավի տեսակը Մահացածներ / Ուղևորներ Տեղեկատվություն
705 1994-04-07 McDonnell Douglas DC-10-30 0/4 Federal Express-ի օդաչու (և նախկին ռազմական օդաչու) Օբերն Քալոուեյը փորձել է առևանգել ինքնաթիռը և վթարի է ենթարկել այն: Նա մտադիր էր ներկայացնել աղետը որպես դժբախտ պատահար, որպեսզի իր ընտանիքը գումար ստանա Federal Express ապահովագրության միջոցով: Սակայն ի վերջո, Քալոուեյը դատապարտվել է ազատազրկման: Ինքնաթիռը վերանորոգվել և վերադարձվել է շահագործման[20]։
14 1997-07-31 McDonnell Douglas MD-11 0/5 Անկորիջի միջազգային օդանավակայանից Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայան ժամանելուն պես, պլանավորված թռիչքի ավարտին, թիվ 3 շարժիչը կոշտ վայրԷջքի ժամանակ բախվել է թռիչքուղին, ինչը հանգեցրել է ինքնաթիռի շրջմանը: Անձնակազմը փրկվել է օդաչուների խցիկի պատուհանից, սակայն ինքնաթիռը ոչնչացվել է դրան հաջորդած հրդեհի արդյունքում[21]:
87 1999-10-17 McDonnell Douglas MD-11 0/2 Շանհայի Հոնկյաո միջազգային օդանավակայանից Սուբիկ Բեյ միջազգային օդանավակայան վայրէջք կատարելիս ինքնաթիռը թռել է թռիչքուղու ողջ երկարությամբ և ընկել ծոցը, որտեղ ամբողջությամբ խորտակվել է[22]։
1478 2002-07-26 Boeing 727-232 0/3 Մեմֆիսի միջազգային օդանավակայանից Թալահասե տարածաշրջանային օդանավակայան մուտք գործելիս ինքնաթիռի շասսին հարվածել է թռիչքուղուց մոտ 70 ոտնաչափ բարձրության և 3,650 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող ծառին, ինչի հետևանքով այն բախվել է ծառերին և թռիչքուղուց ոչ հեռու կայանված շինարարական տեխնիկայի մեջ: Ինքնաթիռը ոչնչացվել է հրդեհի հետևանքով[23][24]։
630 2006-07-28 McDonnell Douglas MD-10-10 0/3 Մեմֆիսի միջազգային օդանավակայան վայրէջք կատարելիս ինքնաթիռի ձախ հիմնական շասսի հենարանը խափանվել է: Շասսիի հենարանի խափանումից հետո թիվ 1 շարժիչը բախվել է թռիչքուղուն, ինչը հանգեցրել է փոքր հրդեհի և ինքնաթիռի վնասման[25]:
910 2016-10-28 McDonnell Douglas MD-10-10 0/2 Ֆորտ Լոդերդեյլ-Հոլիվուդ միջազգային օդանավակայանում 10L թռիչքուղու վրա վայրԷջք կատարելիս ձախ շարժիչը բռնկվել է վայրէջքի ժամանակ: Այնուհետև, թռիչքուղուց մոտ 6600 ոտնաչափ (2000 մ) հեռավորության վրա, ձախ կողմի շասսին փլուզվել է[26]։

Ծանոթագրություններ

  1. The World's Largest Airlines (archived July 2018)
  2. «Directory: World Airlines». Flight International. April 3, 2007. էջ 81.
  3. «Solved FedEx is the world's largest express transportation | Chegg.com». Վերցված է 28 May 2024-ին.
  4. "FedEx Express Global Network" Արխիվացված Դեկտեմբեր 31, 2005 Wayback Machine
  5. «Who Made America? | Innovators | Fred Smith». www.pbs.org. Վերցված է 2024-08-13-ին.
  6. «How Did the Delivery Service Federal Express Become FedEx?».
  7. «Connecting People and Possibilities: The History of FedEx». Վերցված է October 29, 2016-ին.
  8. 8,0 8,1 8,2 «History – About FedEx». FedEx. Վերցված է March 30, 2015-ին.
  9. «Fred Smith». Entrepreneur.com. October 9, 2008. Վերցված է November 2, 2010-ին.
  10. «FedEx Corporation – Company History». Fundinguniverse.com. Վերցված է November 2, 2010-ին.
  11. «FedEx Corp. Reports Third Quarter Earnings | FedEx Global Newsroom». News.van.fedex.com. March 19, 2009. Արխիվացված է օրիգինալից May 18, 2012-ին. Վերցված է November 2, 2010-ին.
  12. «FedEx to maintain standby operations in Subic until April». GMA Network. February 6, 2009. Վերցված է February 9, 2009-ին.
  13. «Fedex closing hub operations in Subic on Friday – Regions – GMANews.TV – Official Website of GMA News and Public Affairs – Latest Philippine News». GMANews.tv. February 5, 2009. Վերցված է November 2, 2010-ին.
  14. «FedEx closing hub in Philippines, moving to China». Xinhua. February 7, 2009. Արխիվացված է օրիգինալից November 6, 2012-ին. Վերցված է February 9, 2009-ին.
  15. «FedEx Inaugurates New Solar-Powered Hub at Cologne Bonn Airport | FedEx Global Newsroom». News.Van.FedEx.com. Արխիվացված է օրիգինալից May 21, 2012-ին. Վերցված է November 2, 2010-ին.
  16. «Raj Subramaniam Named as FedEx Express President and CEO | FedEx Global Newsroom». News.Van.FedEx.com. Արխիվացված է օրիգինալից February 20, 2019-ին. Վերցված է December 19, 2018-ին.
  17. «Rajesh Subarmaniam appointed as President and CEO». connectedtoindia.com. Վերցված է December 27, 2018-ին.
  18. «FedEx Hybrid Truck Plan Hits Speed Bump». Environmentalleader.com. October 2, 2008. Վերցված է November 2, 2010-ին.
  19. Nastu, Paul (February 22, 2007). «FedEx Adds Electric Hybrids to Denver Fleet».
  20. «ASN Aircraft accident description (FedEx Flight 705)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
  21. «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 14)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
  22. «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 87)». Aviation-safety.net. October 17, 1999. Վերցված է November 2, 2010-ին.
  23. «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 1478)». Aviation-safety.net. Վերցված է September 7, 2014-ին.
  24. «Accident Photo: FedEx Flight 1478 (2)». AirDisaster.Com. July 26, 2002. Արխիվացված օրիգինալից September 15, 2010. Վերցված է November 2, 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  25. «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 647)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
  26. «Accident: Fedex MD10 at Fort Lauderdale on Oct 28th 2016, main gear collapse on landing, aircraft on fire». AVHerald. October 28, 2016. Վերցված է October 29, 2016-ին.

Արտաքին հղումներ