Առաջին ուսուցիչը (ֆիլմ)
Արտաքին տեսք
Առաջին ուսուցիչը ռուս.՝ Первый учитель | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Առաջին ուսուցիչը |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Կոնչալովսկի |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Կոնչալովսկի և Չինգիզ Այթմատով |
Դերակատարներ | Բոլոտ Բոյշենալիև և Նատալյա Արինբասարովա |
Օպերատոր | Գեորգի Ռերբերգ |
Երաժշտություն | Վյաչեսլավ Օվչիննիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
«Առաջին ուսուցիչը» (ռուս.՝ «Первый учитель»), ռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու դեբյուտային լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Չինգիզ Այթմատովի համանուն գրքի հիման վրա[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողություններ ծավալվում են խորհրդային իշխանության առաջին տարիներին Ղրղզստանում։
Ոչ այնքան վաղուց ավարտվել է քաղաքացիական պատերազմը։ Կոմերիտական ուղեգրով հեռավոր աուլ է գալիս ուսուցիչ Դույշենը, որը նախկին կարմիրբանակային է։ Նրա ջերմությունն ու մոլեռանդությունը, որով նա փորձում է ժողովրդի մեջ առաջընթաց արձանագրել, բախվում են Արևելքում կյանքի դարավոր ավանդույթներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Արինբասարովա[2] – Ալթինայ[3]
- Բոլոտ Բեյշենալիև – ուսուցիչ Դյույշեն[4]
- Ռոզա Տաբալդիևա – աղջիկ ձիու վրա
- Սովետբեկ Ջումադիլով – Կաիմբայ
- Նասրեդին Դուբաշև
- Կլարա Յուսուպժանովա – Բուրմա
- Կասիմ Աբենուլա Ժակիբաև
- Դարկուլ Կույուկովա – Ալթինայի մորաքույրը[5]
- Բակեն Կիդիկեևա – Չեռնուխա
- Իդրիս Նոգայբաև – բայ Նարմագամբետ[6]
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկի
- Սցենարիստներ՝ Չինգիզ Այթմատով, Ֆրիդրիխ Գորենշտեյն, Բորիս Դոբրոդեև, Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկի
- Օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
- Կոմպոզիտոր՝ Վյաչեսլավ Օվչիննիկով
- Բեմադրող նկարիչ՝ Միխայիլ Ռոմադին
- Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Կաշկևիչ, Սոֆիա Կացենելենբոգեն
- Մոնտաժող՝ Եվա Լադիժենսկայա
- Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բորիս Տրավկին
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի կինոփառատոնի արծաթե մեդալ և Վոլպիի գավաթ կանանց լավագույն դերի համար (1966) - Նատալյա Արինբասարովա
- Հռոմի «Կապիտոլիումի Յուպիտեր» 2-րդ միջազգային կինոդիտման մրցանակ (1966)
- Կիևի համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1966)
- Ժյուրիի հատուկ մրցանակ Երի միջազգային կինոփառատոնում (1967)
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին ուսուցիչը» Անդրեյ Կոնչալովսկու առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նրա դիպլոմային աշխատանքն է ՎԳԻԿ-ում։
- Անդրեյ Կոնչալովսկին իր «Վսեմացնող խաբեություն» գրքում հիշատակում է գրող և կինոդրամատուրգ Ֆրիդրիխ Գորենշտեյնին՝ որպես «Առաջին ուսուցիչը» ֆիլմի սցենարի համահեղինակ։
- Կինոօպերատոր Գեորգի Ռերբերգի դեբյուտային աշխատանքն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The First Teacher». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Аринбасарова Наталья Утевлевна. teatrkinoaktera.ru
- ↑ «Natalya Arinbasarova». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Films: Bolot Beyshenaliyev». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Darkul Kuyukova». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Idris Nogajbayev». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին ուսուցիչը» ֆիլմը Անդրեյ Կոնչալովսկու կայքում
- «Առաջին ուսուցիչը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|