PuTTY
Տեսակ | ծրագիր, terminal emulator?, SSH client?, terminal client? և ազատ և բաց ծրագրային ապահովում |
---|---|
Հեղինակ | Սայմոն Թեթհեմ |
Նախագծումը՝ | Սայմոն Տեթհեմ[1] |
Գրված է՝ | Սի (ծրագրավորման լեզու)[2] |
ՕՀ | Microsoft Windows, Linux, Mac OSX |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | 1998 |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | PuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | PuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)? |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | MIT արտոնագիր[3] |
Կայք | Պաշտ. կայք |
Ելակոդ | կոդով ծրագրակազմ|Բաց ծրագրային կոդով |
PuTTY Վիքիպահեստում |
PuTTY, բաց կոդով համակարգչային ազատ ծրագիր, որը նախատեսված է SSH, Telnet, rlogin հաղորդակարգով հեռակա համակարգը կառավարելու համար։ Ի սկզբանե ստեղծված է եղել Մայքրոսոֆթ Վինդոուզ օպերացիոն համակարգի համար, բայց ավելի ուշ հասանելի է դարձել նաև Unix-անման համակարգերի համար։ Ծրագրավորման փուլում են նաև Mac OS X համակարգի տարբերակը։ Բացի դրանից կան ոչ պաշտոնական տարբերակներ հեռախոսների համար։ Ծրագիրը թողարկվում է MIT արտոնագրով։
PuTTY-ն լայն տարածում է ստացել իր փոքր չափսի, հարուստ ֆունկցիոնալի ինչպես նաև անմիջական մեկնարկի համար (ինստալյացիայի կարիք չունի)։ Ծրագիրը SSH թունելի միջոցով կարող է օգտագործվել նաև որպես լոկալ պրոքսի, որը ամբողջությամբ կոդավորում է մուտքային և ելքային բոլոր միացումները սերվերի հետ կապ հաստատելիս. այդ իսկ պատճառով արգելված է դրա օգտագործումը որոշ երկրներում[4]։ PuTTY-ն բաղկացած է մի քանի անկախ մոդուլներից, որոնք հաճախակի օգտագործվում են անկախ ծրագրավորողների կողմից որպես իրենց ծրագրի մի մաս։ Օրինակ Filezilla-ում՝ PuTTYgen և PSFTP մոդուլները։
Բաղադրիչ մասերը (մոդուլները)
[խմբագրել | խմբագրել կոդը]- PuTTY — Telnet և SSH տերմինալի էմուլյատոր
- PSCP — SCP (Secure Copy) կոդավորված կապով ֆայլերի պատճենահնման համար բաժանորդ
- PSFTP — SFTP (Secure File Transfer Protocol ) ապահով նիշքերի փոխանցման կանխագիր բաժանորդ
- PuTTYtel — Telnet բաժանորդ
- Plink — PuTTY-ի հրամանների տողի ինտերֆեյս
- Pageant — SSH-Նույնականացման բաժանորդ PuTTY, PSCP և Plink ծրագրերի համար
- PuTTYgen — ծրագիր RSA և DSA բանալիների գեներացման համար
- Pterm — ավտոնոմ էմուլյատոր Unix տերմինալի համար
Ծրագրի առավելությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերվերներին միացման պարապետրերի պահպանման հնարավորություն
- Կարող է աշխատել SSH բանալիներով
- Կարող է աշխատել SCP և SFTP արձանագրությամբ այդ թվում IPv6-ի միջոցով
- Պորտերի վերաուղղորդման հնարավորություն
- Կարող է աշխատել 3DES, AES, Arcfour, Blowfish, DES գաղտնագրային ալգորիթմերով
- Նույնականացման հնարավորություն առանց գաղտնաբառի (փակ բանալիի միջոցով)
- Կարող է օգտագործվել հաջորդական պորտի միջոցով
- Հնարավորություն աշխատելու պրոքսի սերվերի մոջոցով
- Տվյալների սեղմում zlib@openssh.com մեթոդով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքի գլխավոր էջ(անգլ.)
- Հաճախակի տրվող հարցեր(անգլ.)