Jump to content

Էոն (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էոն
ՏեսակԿրոնական փիլիսոփայություն և հին հունական դիցաբանություն
Ենթատեսակոգի, աբստրակտ գոյ, գերբնական էակ և դիցաբանական կերպար
Երևի համընկնում էaeon?
 Aeon (Gnosticism) Վիքիպահեստում

Էոն կամ աէոն (հին հունարեն՝ Αἰών (անգլ.՝ Aeon), հին հունարեն՝ αἰών«հավերժություն» բառից), գնոստիկական տերմինաբանության մեջ հոգևոր էակներ, Աստվածայինի արտահոսումներ, որոնք «լցնում են տարածությունը», որը բաժանում է Աստծուն և աշխարհը։ Էոնների զուգավորումը («սոնմ») կոչվում է Պլերոմա (հին հունարեն՝ πλήρωμα - «լցոնում, լիություն, բազմություն»), հունական փիլիսոփայության տերմին, որը գնոստիցիզմի կենտրոնական հասկացություններից մեկը լինելով` նշանակում է աստվածային լիությունը։ Հոսելով Աստվածայինից՝ նրանք իշխում են որոշակի համաշխարհային դարաշրջանի և աշխարհակարգի վրա[1]։

Ըստ մի շարք նշանների (Աստծո և աշխարհի միջև «միջնորդ» ծառաներ, լույսի էակներ են, հիերարխիկ կազմությամբ) գնոստիկ էոնները մոտ են հուդա-քրիստոնեական հրեշտակներին, բայց նրանց հետ նույնական չեն։ Մի շարք համակարգերում (մասնավորապես, Վալենտինի) էոնների հիերարխիան ձևավորում են արական և իգական էոնների (Քաոս - Իդեա, Գիտակցություն - Ճշմարտություն և այլն) զույգեր («սիզիգիաներ»Մատերիալիստական աշխարհի տեսքը կապված է (հիմնականում Վալենտինիզմում) վերջին էոնի (Սոֆիայի) մի տեսակ «մեղանչման» հետ, որը խախտել է պլերոմայի ամբողջականությունը և պոկվել դրանից։

Հուդայի գնոստիկական Ավետարանը, որը գտնվել է 2006 թվականին, գնվել, պահվել և թարգմանվել է Ազգային աշխարհագրական կազմակերպության կողմից, նույնպես հիշատակում է Էոնները և խոսում Հիսուսի ուսմունքում նրանց մասին[2]։

Աստվածաշնչյան էոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էոն» տերմինը դար իմաստով հաճախ օգտագործվում է ինչպես Ավետարաններում, այնպես էլ Առաքյալների նամակներում։ Էոնը դառնում է Աստծո դրսևորման վայրը (Մտթ. 6:13): «Սեյ էոնը» (νῦν αἰῶνι) հակադրվում է գալիք դարին (Մտթ. 12:32 ), ընդ որում, նշվում է նաև այս էոնի (Մտթ.13:39 ) «մահը» (συντέλεια): Էոնը կարող է ունենալ նաև «որդիներ» (Մտթ. 20:34 ): Սակայն երբեմն «էոն»-ն ընդունում է հավերժականի իմաստ։

  1. Վալենտինի համակարգ
Պլերոման ըստ Վալենտինի համակարգի, ֆրանսիացի Ժակ Մատերի «Գնոստիցիզմի քննադատական պատմություն»[3] գրքի իլյուստրացիա, 1826 թ (սխեմայի վերևում Bythos-Sige էոնները )

Էոնների ամենաամբողջական մշակված համակարգը առաջարկել է վաղ քրիստոնեության գնոստիցիզմի վառ ներկայացուցիչ, փիլիսոփա Վալենտինը (II դ.), որի անունով է կոչվել Վալենտինականություն քրիստոնեական շարժումը[4]։

Վալենտինականության համակարգում իրերի սկզբնաղբյուրը վերաբերվել է երկու հավերժական գոյակցող սկզբունքներին՝ արական և իգական։ Արականը կոչվում էր Բիթոս կամ Պրոարչե, կամ Պրոպատոր և այլն, իսկ իգականն ուներ Էննոեա (Ennoea), Չարիս և Սիգե (Sige) անունները։ Վալենտինուսի ամբողջ Էոնոլոգիան հիմնված էր սիզիգիաների կամ զույգ Էոնների տեսության վրա, որոնցից յուրաքանչյուրը ապահովված էր իր զուգընկերոջով։

Երկնային համակարգի վերնաշենքը, երկնային աշխարհը կազմված է էոններից։ Էոնները պատկանում են զուտ իդեալական, ինքնին իր, հասկանալի կամ գերզգայուն աշխարհին. դրանք ոչ նյութական են, դրանք հիպոստատիկ գաղափարներ են։ Աղբյուրի հետ միասին, որտեղից նրանք բխում են, նրանք կազմում են Պլերոմա։ Աննյութականից նյութականին, ինքնին իրից զգայականին անցումը տեղի է ունենում իգական Էոն Սոֆիայի թերությամբ, կամ կրքով կամ մեղքով։

Էոնների զուգավորումից (άιώνες) կազմվում է բացարձակ էություն` Պլերոմա (հունարեն՝ πλήρομα

  • Առաջին սերունդ
  1. Խորություն կամ Բիթոս (հունարեն՝ Βύθος կամ Sige ) ամենահին և սկզբնական էոնն է, որը նաև կոչվում է նախասկիզբ[5]
  2. Լռություն (Σιγή կամ Ennoea ) Խորության մյուս կողմն է, որը նաև կոչվում է Միտք, Խելք կամ Շնորհ (Հարիս)։ Նրանք միասին կազմում են առաջին զույգը կամ սիզիգիան։
  • Երկրորդ սերունդ
  1. Խելք (հունարեն՝ Νοΰς, Նուս), որը նաև կոչվում է Միածին։
  2. Ճշմարտություն (հունարեն՝ Άλήθεια), Նուսի հետ երկրորդ զույգն են կազմում։ Առաջին զույգի հետ նրանք կազմում են Քառյակ (Տետրադա կամ Քվադրիգա)։
  • Երրորդ սերունդ, առաջացել է Նուսից և Ճշմարտությունից
  1. Իմաստ (հունարեն՝ Λόγος, Լոգոս կամ հայերենում` բան), ձևավորվում է երկրորդ զույգով` Խելք և Ճշմարտություն միասնությամբ։
  2. Կյանք (հունարեն՝ Ζωή) զույգվում է Լոգոսի հետ։
  • Չորրորդ սերունդ՝ առաջացել է Լոգոսից և Կյանքից
  1. Մարդ (հունարեն՝ Άνθρωπος, Անտրոպոս) ձևավորվել է երրորդ զույգով` Լոգոս և Կյանք միասնությամբ։
  2. Եկեղեցի, այսինքն՝ հասարակություն (հունարեն՝ Έκκλησία)[6] զույգ է կազմում Մարդու հետ։
Էոնների սխեմատիկ խմբավորում

Այս չորս զույգերը (սիզիգիաներ)՝ Խորություն և Լռություն, Միտք և Ճշմարտություն, Իմաստ և Կյանք, Մարդ և Եկեղեցի, կազմում են կատարյալ ութը (օգդոադ), որը ոչ թե պակասությունից կամ կարիքից են, այլ ներքին բավարարվածության ավելցուկից և հանուն Առաջին Հոր նոր փառաբանման առաջացնում է ևս 22 էոն.

Իմաստ-Կյանք զույգը, ծնելով Մարդ-Եկեղեցի զույգ, առաջացնում է ևս 10 էոն[7](I.2.):

  1. Բիտոս - Խորություն
  2. Միքսիս - Խառնում
  3. Ագերատոս - Չծերացում, չքայքայում
  4. Հենոզիս - Միասնություն
  5. Ավտոֆիես - Բնատուրություն
  6. Հեդոնե - Հաճույք
  7. Ակինետոս - Անշարժություն
  8. Սինկրազիս - Միախառնում
  9. Մոնոգենես - Միածին
  10. Մակարիա - Երջանկություն

Մարդ-Եկեղեցի զույգը ծնում է ևս «12 էոն».

  1. Պարակլետոս - Մխիթարիչ
  2. Պիստիս - Հավատ
  3. Պատրիկոս - Հայրական
  4. Էլպիս - Հույս
  5. Մետրիկոս - Մայրական
  6. Ագապե - Սեր
  7. Աինուս - Հավերժական միտք
  8. Սինեզիս - Բանականություն
  9. Էկլեզիաստիկուս - Եկեղեցական
  10. Մակարիոտես - Երանություն
  11. Ֆելիտոս (Θελητός), Ցանկություն
  12. Սոֆիա, Իմաստություն։

Բոլորը միասին (8 + 10 + 12) - «30 էոն»[7]( I.3.) կազմում են բացարձակ կեցության արտահայտված լրիվությունը՝ Պլերոման[6] (այսինքն՝ Աստծո էությունը, որն արտահայտվել է մատերիայի մեջ)[8]։

30 էոններից վերջինը՝ Սոֆիան իգական էոն է, որը բոցավառվում է Առաջին Հոր՝ Խորության մասին անմիջականորեն ճանաչելու կամ հասկանալու կրակոտ ցանկությամբ։ Առաջին Սկզբունքի նման անմիջական իմացությունը հատուկ է միայն դրա ուղղակի արդյունքին (προβολή)՝ Միածին Խելքին։ Մյուս էոնները Խորքի բացարձակ իմացությանը մասնակցում են միայն անուղղակիորեն՝ ըստ իրենց ծագման հերթականության, իրենց արտադրողների միջոցով, իսկ իգական էոնները, էլ ավելի, պայմանավորված են նաև իրենց արական համահարաբերականով` կորելյատով։ Բայց Սոֆիան, բանի տեղ չդնելով ամուսնուն՝ Ցանկալիին, նաև քսանյոթ դարերի ամբողջ հիերարխիան, նետվում է անհասանելի էության անդունդը։ Այնտեղ ներթափանցելու անհնարինությունը, դրա կրքոտ ցանկության հետ միասին, Սոֆյային տարակուսանքի, տխրության, վախի և զարմանքի մեջ գցեցին, և այս վիճակում նա արտադրեց իրեն համապա��ասխան էությունը՝ անորոշ, անձև և տառապալի։

Բացի 30 էոնից, կա նաև 31-րդ էոն՝ հավերժական Սահմանը` Հորոսը (Όρος), որն ամեն ինչ կարգի է դնում և կոչվում է նաև Մաքրող, Հատուցող և Խաչ[7]( I.4.): Նա չունի զուգընկեր և հանդիսանում է Միածին Խելքի ածանցյալը։ Հորոսը Պլերոմայից վտարեց Սոֆիայի անձև զավակին, նրա օբյեկտիվացված կրքոտ ցանկությունը (Ένθύμησις-հիշողություն) և վերադարձրեց Սոֆիային իր սկզբնական տեղը Պլերոմայում[6]։

Դրանից հետո Միածին Խելքը արտադրում է 32-րդ և 33-րդ էոնները՝ Քրիստոսին և Սուրբ Հոգուն[7](I.5.): Առաջինը սովորեցրեց բոլոր էոններին Առաջին Հոր մեջ տարբերել իր անհասկանալին հասկանալիից, ինչպես նաև նրանց փոխանցեց էոնների հաջորդականության և զուգակցման օրենքը։ Իսկ Սուրբ Հոգին նրանց բացահայտեց իրենց էական նույնականությունը, որի շնորհիվ ամեն ինչ բոլորի մեջ է և բոլորը ամեն ինչի մեջ։ Մխիթարվելով, հանգստացած և ուրախացած այս հայտնությունից՝ էոնները գործնականում ցույց տվեցին իրենց համերաշխությունը՝ միասին, զուգավորված, իրենց լավագույն ուժերով արտադրելով Պլերոմայի Պտուղը և նրա Առաջին Հոր հավաքական Նվերը՝ Հիսուսի կամ Փրկչի էոնը։ Նա` լինելով բոլորից առաջացած, կոչվում է Բոլորը (Πάν)[6]:

Էոնների այլ մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հիրենեոսի[7]՝ գնոստիկներ Պտղոմեոսի և Կոլորբասի հետևորդների Էոնները տարբերվում էին Վալենտինական էոններից։ Լոգոսը (երրորդ սերնդից) ստեղծվում է, երբ Անթրոպոսը (Մարդը - չորրորդ սերնդից) սովորում է խոսել։ Առաջին չորսը կոչվում են Տետրադա, իսկ ութը` Հին Եգիպտոսի դիցաբանության Օգդոադա (ութնյակ) աստվածներն են։

Ըստ Տերտուղիանոսի Ընդդեմ Վալենտինյանների աշխատության[9], մի փոքր այլ հաջորդականություն է առաջարկվում։ Վալենտականների վերը նշված Էոններից առաջին ութը, որոնք համապատասխանում են ներքևում գտնվող մեկից չորս սերունդներին, կոչվում են Օգդոադա։

Ժամանակակից մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Միթերի, «Էոնների ընդհանուր թիվը, լինելով 32, արտացոլում է մեխանիզմի Կենաց ծառի նմանությունը, որը, ինչպես առաջարկվում է Զոհարում (Հնգամատյանի միստիկա-այլաբանական մեկնաբանություն)[10], ներառում է 10 Սեֆիրոթ և 22 ուղիներ, որոնք փոխկապակցում են այս 10 Սեպիրոթները / էմանացիաները։ Այն դեպքում, երբ 10 Էոնները ստեղծվում են առաջին հինգ սերունդների ընթացքում, որոնցից հետագայում վեց սերունդի ընթացքում են առաջանում մյուս 22 էոնները։

Մանդեյները, որոնց սուրբ գրքերը գրված են արամեերենով[11], ունեն լուսավոր ուժեր` էոններ. Մեծ Խելք (Մանա-Ռաբբա), Կյանք, Հանգիստ Հովեր, արևի աստված Սամ-Սեմիր, երկնային (ամպրոպի) աստված` Յուշա-մին, որը բնակվում է ջրամբարներում և լույսի մեծ աղբյուրներում; աստվածային Հորդանան, որը հոգիներն է բժշկում; Կյանքի Իմացությունը (Մանդա-դի-Հայյա), հավանաբար, համապատասխանում է մյուս գնոստիկների Սոֆիային, երբեմն ներկայացվում է որպես համընդգրկուն ծառ, որն իրենում համատեղում է Աստվածաշնչի երկու եդեմական ծառերի իմաստը. անմեռություն տվող` կյանքի ծառը և մահվան տանող` բարու և չարի իմացության ծառը։ Սկզբնական գոտիները կոչվում են նաև առաջին կյանք, երկրորդ կյանք, երրորդ կյանք։ Մարդկային հոգիները առաջին կյանքի էմանացիաներն են՝ գերված նյութական գոյության խավարով։ Նրանց ազատելու համար երկնային էոնները բնակվում են ընտրյալների մեջ, ինչպիսիք են, օրինակ` Սեթը (Σηθ) և Հովհաննես Մկրտիչը (Յահյա), որոնք կրոնական ձեռնալվա և ընկղմումներ հաստատեցին որպես աստվածային Հորդանանում հոգիների մաքրման խորհրդանիշ[12]։

Մանդեիզմի սուրբ գրքերից մեկը՝ «Գինզա» տիեզերագիտական տրակտատը (Գանձ կամ «Սիդրա Ռաբբա», Մեծ Գիրք)[13], տալիս է աշխարհի ստեղծման մասին երեք հակասական պատմություններ։ Ամենապարզը հետևյալն է. սկզբում կար «Պիրա-Ռաբբա» (Հրաշալի Պտուղ), «Այար-Զիվա-Ռաբբա» (Հրաշալի Լուսաշող Եթեր) և «Մանա-Ռաբբա» (Հրաշալի սնունդ) եռյակը. վերջինը՝ Մանան, ամենակարևորն է եռամիասնությունից՝ լույսի արքան է, որից առաջանում է ամեն ինչը։ Նրանից առաջանում է «Սուրբ Հորդանանը»՝ թափանցելով ողջ եթերի՝ Այար-Զիվա-Ռաբբայի թագավորությունը։ Մանան կյանքի կոչում «Խայե-Կադմաիե»-ին (առաջնային կյանքը), այնուհետև ետ քաշվում՝ բացահայտվելով միայն ամենաբարեպաշտ մանդեյների հոգիներին։ Որպես իշխող աստվածություն՝ «Խայե-Կադմաիեն» ծառայում է որպես պաշտամունքի առարկա. այն ստեղծում է բազմաթիվ հրեշտակներ («հարստություն») և «Խայե-Տինյանե» (Երկրորդ կյանք կամ «Յուշամին»), որոնք համապատասխանում էին իսրայելական Յահվե Աստծուն, որին գնոստիկները ճանաչում էին որպես ավելի ցածր աստիճանի աստվածություն։

«Յուշամին»-ից հետո հաջորդ էմանացիան «Մանդա-դի-Հայա»-ն է կամ «առաջին մարդը»։ «Յուշամին»-ը փորձում է գրավել գերագույն իշխանությունը, սակայն նրա փորձը ձախողվում է, և նա վտարվում է եթերի մաքուր աշխարհից դեպի ստորին լույսի աշխարհ։ «Մանդա-դի-Հայան» բացահայտվում է մարդկանց՝ ընդունելով ամենատարբեր ձևեր. այսպես, օրինակ, նա հանդես է գալիս երեք եղբայրների տեսքով՝ Գիբիլ, Շետիել և Անոշ (բիբլիական Աբել, Սիֆ և Ենոք)։ Հրեշտակներից առավել նշանակալիցը «Խայե-Թելիտաիե»-ն է (Երրորդ կյանք), որը հայտնի է նաև որպես «Աբաթուր» (Հրեշտակների հայր)։ «Խայա-Տելիտաե»-ն նստում է լույս-աշխարհի եզրին, իր կշեռքի վրա կշռում է դեպի իրեն բարձրացող ոգիների գործերը[11]։

Փեթահիել-ին (Պտահիլ; նույն ինքը` Գաբրիել) հանձնարարվում է ստեղծել և բնակեցնել երկիրը։ Նա ստեղծում է նաև Ադամին և Եվային, բայց չի կարողանու շունչ հաղորդել նրանց։ Դա անում են Գիբիլը, Շետիելը և Անոշը, ովքեր նրանց շունչ են տալիս հենց Մանա-Ռաբբայի ոգուց։ Գիբիլը հավատք է փոխանցում առաջին մարդկանց, ասում, որ ոչ թե Փեթահիելն է ստեղծել նրանց, այլ մեծ աստվածությունը, որը կանգնած է իրենից շատ ավելի բարձր։ Փեթահիելն արտաքսվում է ստորին աշխարհ, որն ունի չորս մուտք և երեք դժոխք։

Անդրաշխարհում տիրում է ինքը` ահեղ թագավոր Շեդունը (Ասմոդեուս)։ Մանա-Ռաբբայի զորությամբ օժտվելով՝ Գիբիլը իջնում և ստեղծում է Ռուհային[de][13]՝ խաբեության և նենգության մայր, խավարի թագուհի Լիլիթին։ Ռուխան հաջորդաբար ծնում է 7, 12 և 5 որդի, և բոլորին Պետահիելը երկինք է տանում։ Յոթը Արեգակնային համակարգի «բարձրագույն» մոլորակներն են (ներառյալ Արևը և Լուսինը); 12-ը՝ կենդանակերպի նշաններ, հինգը՝ մեր համակարգի «ստորին» մոլորակները[11][13]։

Մշակութային անդրադարձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Æon Flux մուլտիպլիկացիոն հեռուստասերիալն իր անունը և պատկերագրության մի մասը վերցված է գնոստիցիզմից, հատկապես էոններից (երկու գլխավոր հերոսները, որոնք կազմում են սիզիգիա) և մի դեմիուրգ[14][15]։

Æon Flux-ը 1991-ից 1995 թվականների անիմացիոն սերիալ է։ Սերիալի գյուտարարը և դրանում հայտնված հերոսները Փիթեր Չունգն է։ Սերիալը հեռարձակվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավարևելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, ի թիվս այլոց, և թողարկվել է նաև DVD-ով։

Æon Flux-ը 2005 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը հիմնված է Պիտեր Ջոն Գոնգ Սիկի համանուն անիմացիոն սերիալի վրա, որը ցուցադրվել է MTV հեռուստաալիքով 1995 թվականին[16]։

Homestuck («Տանը լռվածները», 2016) վեբկոմիքսը նույնպես ոգեշնչված է գնոստիկական գաղափարներից, որի գլխավոր հերոս Ջեյդ Հարլին որպես կեղծանուն կոչվում է «gardenGnostic»: Նա նաև միաձուլվում է իր շան՝ Բեկերելի հետ՝ ձևավորելով սիզիգիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эон (у гностиков) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. The Lost Gospel – online feature from National Geographic, including Coptic text, English translation, and photos Արխիվացված Ապրիլ 8, 2006 Wayback Machine.
  3. Matter, Jacques (1843). Histoire critique du gnosticisme, et de son influence sur les sectes religieuses et philosophiques des six premiers siècles de lè̕re chrétienne (ֆրանսերեն). V.e Levrault.
  4. «Valentinus and the Valentinians». Volume 27. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Ireneus, Contra Haer. I.1.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Валентин и Валентиниане». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ireneus. «Against Heresies - Book 1». www.gnosis.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Абсолютное бытие // В. С. Безрукова. Основы духовной культуры (энциклопедический словарь педагога). — Екатеринбург, 2000
  9. Tertullian. Ante-Nicene Fathers Vol. III, Anti-Marcion, Against the Valentinians.
  10. Редакция. «Зохар». Электронная еврейская энциклопедия ОРТ (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Мандейцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. «Мандеи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. 13,0 13,1 13,2 Адамов, Александр. Ирак Арабский. Бассорский вилайет в его прошлом и настоящем. СПб.: Тип. Главного Упр. Уделов, 1912; с. 232—241
  14. Aeon Flux: All You've Ever Needed From Sci-Fi, by Alison Veneto, SMRT TV, April 24, 2006, "...Aeon Flux has a serious Gnostic bent. The ancient mystery religion is where they got the concepts of aeons and the demiurge, amongst other things."
  15. Aeon Flux: Motion Picture & Animation--Review, May 18, 2008, The Alien Next Door, Nina Munteanu
  16. «Aeon Flux Media for PlayStation 2 - GameFAQs». gamefaqs.gamespot.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էոն (փիլիսոփայություն)» հոդվածին։