Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ55

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Uber Technologies, Inc. (կամ Uber), տաքսի ծառայություններ մատուցող, սննդի առաքմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող ամերիկյան համաշխարհային ընկերություն։

Գլխամասը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Գործում է շուրջ 70 երկրների 10,500 քաղաքներում: Այն ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 6 միլիոն ակտիվ վարորդներ ու առաքիչներ: 2010 թվականից ի վեր օրական միջինը 28 միլիոն ուղևորություն է կատարվում, իսկ 2010 թվականից սկսած՝ 47 միլիարդ[1]։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես այն քաղաքներում, որտեղ Uber-ը հասարակական տրանսպորտի մրցակիցն է, նպաստում է խցանումների ավելացմանը, նվազեցնում է հասարակական տրանսպորտի օգտագործումը և մեծացնում է մեքենաներից կախվածությունը: Uber-ի հետ կապված այլ վիճահարույց կետեր ներառում են տարբեր ոչ էթիկական գործողություններ, ինչպիսիք են ագրեսիվ լոբբինգը և տեղական կանոնների անտեսումը: Այս գործողություններից մի քանիսը բացահայտվել են ներքին փաստաթղթերի արտահոսքի արդյունքում[2][3]:

2013 թվականին Uber նախկին գործադիր տնօրեն Թրևիս Կալանիկը

2009 թվականին Գարեթ Քեմփը՝ StumbleUpon կազմակերպության համահիմնադիրը, որոշել է ստեղծել Uber-ը՝ փոխադրումներ կատարելն ավելի հեշտ և էժան դարձնելու համար: Նրան է միացել նաև Թրևիս Կալանիկը։

Բջջային հավելվածի նախատիպը ստեղծել են Քեմփը և նրա ընկերներ Օսկար Սալազարը և Կոնրադ Ուիլանը[4][5]։

2010 թվականի փետրվարին Ռայան Գրեյվսը դարձել է Uber-ի առաջին աշխատակիցը՝ նշանակվելով որպես գլխավոր գործադիր տնօրեն (անգլ.՝ Chief Executive Officer, CEO): 2010 թվականի դեկտեմբերին Կալանիկը փոխարինել է Գրեյվսին որպես գործադիր տնօրեն, իսկ Գրեյվսը դարձել է գործառնական տնօրեն[6]:

2010 թվականի մայիսին բետա փորձարկումից հետո Uber-ի ծառայությունները և բջջային հավելվածը արդեն սկսվել են գործարկվել Սան Ֆրանցիսկոյում 2011 թվականին[7][8]։ Ի սկզբանե հավելվածում հասանելի էին միայն սև շքեղ մեքենաներ, և ծառայությունը մոտավորապես 1,5 անգամ ավելի թանկ էր, քան սովորական տաքսի ծառայությունը[9]: 2011 թվականին ընկերությունը փոխել է իր անունը UberCab-ից Uber՝ Սան Ֆրանցիսկոյի տաքսիների օպերատորների բողոքներից հետո[10]։

2012 թվականի ապրիլին Uber-ը գործարկվել է Չիկագոյում[11][12][13]։

2012 թվականի հուլիսին ընկերությունը ներկայացրել է UberX անվամբ ավելի էժան տարբերակը, որը թույլ էր տալիս վարորդներին օգտագործել ոչ շքեղ մեքենաներ, այդ թվում իրենց անձնական մեքենաները, որոնք ենթակա էին նախնական ստուգման, ապահովագրության և գրանցման[14][15]։

2013 թվականի դեկտեմբերին ծառայությունը գործում էր շուրջ 65 քաղաքներում[16]։

2014 թվականի օգոստոսին գործարկվել է ընդհանուր տրանսպորտային ծառայություն Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում[17][18] և Uber Eats սննդի առաքման ծառայություն մատուցող հավելվածը[19][20]։

Uber այս լոգոն օգտագործվել է 2016 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի սեպտեմբեր

2016 թվականին Uber-ը 625 միլիոն դոլլարով ձեռք է բերել Էնթոնի Լևանդովսկու հիմնադրած՝ ինքնակառավարվող բեռնատարների «Օտոմոտտո» ընկերությունը: Լևանդովսկին, որը նախկինում աշխատում էր «Ուեյմոն» անվամբ կազմակերպությունում, հիմնել է Օտոմոտտոն՝ օգտագործելով այն առևտրային գաղտնիքները, որոնք նա գիտեր Ուեյմոնում աշխատելիս[21][22]:

2016 թվականի դեկտեմբերին Uber-ը ձեռք է բերել Geometric Intelligence կազմակերպությունը, իսկ վերջինիս 15 հոգանոց անձնակազմը ձևավորել է «Uber AI» նախագիծը, որը լինելու էր արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման հետազոտությունների բաժին[23][24]: Այս բաժինը ստեղծել է բազմաթիվ բաց կոդով նախագծեր, ինչպիսիք են Pyro-ն, Ludwig-ը և Plato-ն: Uber AI-ն փակվել է 2020 թվականի մայիսին[25][24]։

2018 թվականի փետրվարին Uber-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իր գործունեությունը միավորել է Յանդեքսի գործողությունների հետ՝ ներդրվելով 225 միլիոն դոլլար: 2018 թվականի մարտին Uber-ը միավորել է իր ծառայությունները Հարավարևելյան Ասիայում Grab ծառայությունների հետ՝ բաժնետոմսերի 27,5%-ի դիմաց[26][27][28][29]:

2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Uber-ն առաջարկել է իր Uber Rent նախագիծը[30]։

2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Uber-ը գործարկել է Uber Works բջջային հավելվածը, որն օգնում էր Չիկագոյի և Մայամիի կազմակերպություններում աշխատել ցանկացող մարդկանց[31][32][33]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ոտնձգությունների մեղադրանքներ և կառավարման փոփոխություններ (2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 19-ին Uber-ի նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերը իր կայքում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ մենեջերն իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, իսկ հետո մեկ այլ մենեջեր սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե նա հրապարակեր դեպքը[34][35]:

2018 թվականի օգոստոսին Uber-ը համաձայնել է վճարել ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլլար՝ գենդերային խտրականությունը, ոտնձգությունները և թշնամական աշխատանքային միջավայրը կարգավորելու համար, ընդ որում շուրջ 480 աշխատակիցներ ստացել են յուրաքանչյուրը 10,700 դոլլար, իսկ նրանցից 56-ը ստացել են լրացուցիչ 33,900-ական դոլլար[36]:

2019 թվականի դեկտեմբերին Կալանիկը դուրս է եկել ընկերության տնօրենների խորհրդից և վաճառել է իր բաժնետոմսերը[37][38][39][40]։

Գաղտնիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսին Uber-ը ստացել է հինգ աստղանի գաղտնիության վարկանիշ Electronic Frontier Foundation-ից[41], սակայն 2017 թվականի սեպտեմբերին խումբը խիստ քննադատության է ենթարկել հաճախորդների գտնվելու վայրը հետևելու քաղաքականությունը, ինչը ստիպել է ընկերությանը փոխել իր քաղաքականությունը[42]։

2024 թվականի հունվարին Հոլանդական տվյալների պաշտպանության վարչությունը Uber-ին տուգանել է 10 միլիոն եվրոյով (11 միլիոն դոլլար)՝ վարորդների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության կանոնները խախտելու համար։ Իրավասու մարմինը որոշել է, որ Uber-ը հստակ տեղեկատվություն չի տրամադրել իր դրույթներում և պայմաններում՝ վարորդների անձնական տվյալների պահպանման ժամկետի, ինչպես նաև այդ տվյալները պահպանելու համար ձեռնարկված միջոցների մասին, երբ դրանք փոխանցվում են եվրոպական տնտեսական գոտուց դուրս չբացահայտված կազմակերպություններին[43]:

2023 թվականի փետրվարին Uber-ի վարորդները գործադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ՝ բողոքելով աշխատավարձերի և վճարների դեմ։ Նրանց միացան Lyft և DoorDash կազմակերպությունների վարորդները[44]:

Կազմակերպության եկամուտը և միլիարդավոր դոլլարների զուտ եկամուտը (ԱՄՆ դոլլարով)[45]
Տարի Եկամուտ Զուտ շահույթ
2023 37.3 1.887
2022 31.8 9.1
2021 17.4 0.4
2020 11.1 6.7
2019 14.1 8.5
2018 11.3 1
2017 7.9 4
2016 5 3.6
2015 1.7 1.6
2014 0.4 0.7

2014-ից 2022 թվականների ընթացքում Uber-ը տարեկան միլիարդավոր դոլլարների վնաս է ունեցել, բացառությամբ 2018 թվականի, երբ ընկերությունը դուրս է եկել Ռուսաստանի, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի շուկաներից՝ մրցակից ընկերություններում բաժնետոմսերի դիմաց: 2022 թվականի վերջին Uber-ի շրջանառությունը կազմել է 32,11 միլիարդ դոլլար (24,03 միլիարդ դոլլարի ակտիվներ և պարտավորություններ)[46]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Uber Announces Results for Fourth Quarter and Full Year 2023» (Press release). February 7, 2024.
  2. Sainato, Michael (August 27, 2021). «'I don't like being treated like crap': gig workers aim to retool a system they say is rigged». The Guardian. Արխիվացված օրիգինալից October 31, 2021-ին.
  3. Luna, Taryn (November 4, 2020). «California voters approve Prop. 22, allowing Uber and Lyft drivers to remain independent contractors». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից January 4, 2021-ին.
  4. Scott, Alec (November 19, 2015). «Co-founding Uber made Calgary-born Garrett Camp a billionaire». Արխիվացված է օրիգինալից June 5, 2023-ին. Վերցված է February 7, 2023-ին.
  5. Shontell, Alyson (January 11, 2014). «All Hail The Uber Man! How Sharp-Elbowed Salesman Travis Kalanick Became Silicon Valley's Newest Star». Business Insider. Արխիվացված օրիգինալից September 8, 2018-ին.
  6. Balakrishnan, Anita (August 10, 2017). «How Ryan Graves became Uber's first CEO».
  7. Lagorio-Chafkin, Christine (January 15, 2014). «How Uber Is Going To Hire 1,000 People This Year». Inc. Արխիվացված օրիգինալից November 18, 2018-ին.
  8. Huet, Ellen (December 11, 2014). «Uber's Global Expansion in Five Seconds». Forbes. Արխիվացված օրիգինալից February 10, 2018-ին. Վերցված է September 17, 2017-ին.
  9. McAlone, Nathan (February 10, 2016). «This is how Uber used to look when it first started out – and how it's changed over time». Business Insider. Արխիվացված օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
  10. O'Brien, Danny (January 13, 2012). «New York cab fleecing holds lesson on data versus intuition». Արխիվացված օրիգինալից November 29, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
  11. Lacy, Sarah (June 15, 2011). «Uber Out-Maths Google on NYC ETAs». Արխիվացված օրիգինալից February 26, 2017-ին.
  12. Rao, Leena (April 18, 2012). «Uber Experiments With Lower-Priced Taxis in Chicago Through Newly Launched Labs Group, 'Garage'». Արխիվացված օրիգինալից January 22, 2018-ին. Վերցված է June 25, 2017-ին.
  13. O'Brien, Terrence (April 18, 2012). «Uber tackles Taxis in Chicago with Uber Garage experiment». Engadget. Արխիվացված օրիգինալից February 26, 2017-ին. Վերցված է February 26, 2017-ին.
  14. Hahn, Fritz (December 4, 2012). «Uber opens doors in D.C.». The Washington Post. Արխիվացված օրիգինալից February 22, 2017-ին. Վերցված է February 20, 2017-ին.
  15. Hartmans, Avery; Leskin, Paige (May 18, 2019). «The history of how Uber went from the most feared startup in the world to its massive IPO». Business Insider.
  16. Thu, Kelsey Brugger (December 19, 2013). «Uber Taxi App a Fit for Santa Barbara?» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-03-10-ին.
  17. Lawler, Ryan (September 2, 2014). «Uber Opens Up UberPool To All San Francisco Users». Արխիվացված օրիգինալից April 23, 2017-ին. Վերցված է June 25, 2017-ին.
  18. «Lyft and Uber launch carpool-like services in San Francisco». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2014-08-06. Վերցված է 2020-03-10-ին.
  19. Carson, Biz (March 2, 2016). «Uber's GrubHub killer is finally in the US – here's the inside story on its big bet on food». Business Insider. Արխիվացված օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
  20. Dickey, Megan Rose (January 20, 2016). «Uber's Standalone Food Delivery App Is Coming To The U.S.». Արխիվացված օրիգինալից July 7, 2017-ին. Վերցված է December 19, 2017-ին.
  21. Chappell, Bill (July 31, 2018). «Uber Parks Its Self-Driving Truck Project, Saying It Will Push For Autonomous Cars». NPR. Արխիվացված օրիգինալից August 8, 2018-ին.
  22. Hawkins, Andrew J. (June 7, 2022). «Waymo is teaming up with Uber on autonomous trucking because time really heals all wounds». The Verge.
  23. «Uber Just Bought a Startup You've Never Heard Of. Here's Why That's Important». Fortune (անգլերեն). Վերցված է 2022-04-19-ին.
  24. 24,0 24,1 «Founding Uber AI Labs». Uber Newsroom. December 5, 2016.
  25. Bosa, Deirdre; Feiner, Lauren (2020-05-18). «Uber to cut 3,000 more jobs». CNBC.
  26. Stubbs, Jack (February 7, 2018). «Uber, Yandex complete ride services merger». Reuters.
  27. «Uber sells South East Asia business to Grab». BBC News. March 26, 2018. Արխիվացված օրիգինալից June 28, 2018-ին. Վերցված է June 22, 2018-ին.
  28. Waters, Richard; Lucas, Louise (March 26, 2018). «Uber exits south-east Asia with sale to rival Grab». Financial Times. Արխիվացված օրիգինալից January 13, 2019-ին. Վերցված է January 12, 2019-ին.
  29. Keeton-Olsen, Danielle (March 26, 2018). «Grab Officially Takes Control Of Uber's Southeast Asia Operations». Արխիվացված օրիգինալից April 1, 2019-ին. Վերցված է January 12, 2019-ին.
  30. Griswold, Alison (November 27, 2018). «Uber shut down its rental car program for Uber riders».
  31. «Uber launches app aimed at connecting workers with businesses». Reuters. October 3, 2019.
  32. Wile, Rob (December 18, 2019). «Uber is about to provide a lot more gig opportunities in Miami-Dade».
  33. Rana, Preetika (May 18, 2020). «Uber Cuts 3,000 More Jobs, Shuts 45 Offices in Coronavirus Crunch».
  34. Fowler, Susan (February 19, 2017). «Reflecting on one very, very strange year at Uber».
  35. Kosoff, Maya (February 20, 2017). «Uber C.E.O. Orders "Urgent Investigation" into Sexual Harassment Allegations». Արխիվացված օրիգինալից July 13, 2017-ին.
  36. O'Brien, Sara Ashley (August 22, 2018). «Uber to pay 56 workers $1.9 million for harassment and discrimination claims». CNN. Արխիվացված օրիգինալից September 9, 2018-ին.
  37. Palmer, Annie (December 24, 2019). «Travis Kalanick severs all ties with Uber, departing board and selling all his shares».
  38. Conger, Kate (December 24, 2019). «Uber Founder Travis Kalanick Leaves Board, Severing Last Tie». The New York Times.
  39. Brown, Eliot (December 24, 2019). «Uber Co-Founder Travis Kalanick Departs Board, Sells All His Shares».
  40. LEE, TIMOTHY B. (December 24, 2019). «Travis Kalanick quits Uber's board, sells off all his Uber stock».
  41. Reitman, Rainey (July 10, 2017). «Who Has Your Back? Government Data Requests 2017». Արխիվացված օրիգինալից September 15, 2018-ին.
  42. Gebhart, Kurt Opsahl and Gennie (September 18, 2017). «In A Win For Privacy, Uber Restores User Control Over Location-Sharing».
  43. «Dutch watchdog fines Uber 10 mln euros over privacy regulations infringement | Reuters».
  44. «Date night strike: Thousands of US, UK delivery, ride-hailing drivers stop work on Valentine's Day». AP News (անգլերեն). 2024-02-14. Վերցված է 2024-02-15-ին.
  45. «Uber Revenue and Usage Statistics (2022)», Business of Apps, February 20, 2023, Վերցված է February 28, 2023-ին
  46. Jon Russell (April 12, 2019), «Uber has already made billions from its exits in China, Russia and Southeast Asia», TechCrunch

Հավելյալ ընթերցանության նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ​​աշխատություններ