Jump to content

Զինված հարձակում գիշերային ակումբի վրա (Ստամբուլ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինված հարձակում գիշերային ակումբի վրա
Տեսակզանգվածային կրակոցներ, ահաբեկչական ակտ և սպանդ
Երկիր Թուրքիա[1]
Գրոհի վայրՍտամբուլ
ՏեղադրանքReina?[1], Ստամբուլ և Թուրքիա
Տարեթիվհունվարի 1, 2017[1]
ԶենքԱԿ-47
Զոհվածներ39 մարդ[1]
Վիրավորներ70[2]
 Terrorist attack in Reina Nightclub Վիքիպահեստում

Զինված հարձակում գիշերային ակումբի վրա (թուրքերեն՝ İstanbul gece kulübü saldırısı), զինված հարձակում Ստամբուլի Օրթաքյոյ (Ստամբուլ) թաղամասի Ռեյնա գիշերային ակումբի վրա, որը տեղի է ունեցել հունվարի 1-ին Ստամբուլի ժամանակով ժամը 01:30-ին (Երևանի ժամանակով 02:30)։ Վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 39, իսկ վիրավորներինը՝ 80 մարդ[3][4][5]։ Առկա տվյալների համաձայն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր զոհերի կամ վիրավորների մեջ չկան։ Սկզբնական շրջանում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ զոհվել է երկու մարդ՝ ոստիկանության մեկ աշխատակից և մեկ քաղաքացիական անձ[6]։ Հարձակումը տեղի է ունեցել Ռեյնա գիշերային ակումբի վրա՝ ամանորյա գիշերը, երբ մարդիկ տոնում էին նոր տարին[6]։ Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ վիրավորների թիվը կազմում է 20-30[7]։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ահաբեկիչը մինչ օրս հայտնաբերված չէ։ Ստամբուլի ոստիկանությունը տարածել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ահաբեկիչը փոխում իր հագուստը հենց ակումբի ներսում[8]։

Ստամբուլի ոստիկանության կողմից տարածված լուսանկարը

Արդեն հունվարի 1-ի առավոտյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ զոհվել է 39, իսկ վիրավորվել՝ 69 մարդ[9]։ Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարեց, որ կատարվածը ահաբեկչություն է[10]։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչով դիմել է թուրք ժողովրդին՝ նշելով, որ կատարվածը, անկասկած, ահաբեկչություն է, և կազմակերպիչները պատժվելու են ամենայն խստությամբ։ Նախագահ Էրդողանը խորը մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ, նշելով, որ տուժածների մեջ մեծ թիվ են կազմում օտարեկրյա քաղաքացիները[11]։

Շաբաթ կեսօրին նախագահ Էրդողանը կոչով դիմել է Թուրքիայի բնակչությանը՝ նշելով, որ ահաբեկչության նպատակը Թուրքիայի ապակայունացումն ու քաոսի սերմանումն է։ Էրդողանը հավելել է, որ պետությունը դիմակայելու է ոչ միայն ահաբեկիչների զինված հարձակումներին, այլև այլ ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական և քաղաքական ճնշումներին։ Նա նաև նշել է, որ տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող հարձակումները կապված են տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ[12]։

Ժամը 18:00-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ահաբեկիչները սանտա կլաուսի շորերով չեն եղել։ Դա հորինվածք է[13]։

2017 թվականի հունվարի 16-ին Թուրքիայի ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի ազգությամբ ուզբեկ ահաբեկիչը ձերբակալվել է Էսենյուրթում կատարված գործողության ընթացքում[14]։

Մեկ կամ երկու ահաբեկիչներ Սանտա Կլաուսի հագուստով կրակ են բացել Ստամբուլի էլիտար Ռեյնա ակումբում՝ կեսգիշերից հետո[5]։ Հայտնվում է, որ նրանք կիրառել են Կալաշնիկովի ինքնաձիգ և սկզբում կրակել են մուտքի մոտ կանգնած ոստիկանների վրա[6]։ Ոստիկանության տարած հաղորդագրության մեջ երևում է, որ ահաբեկիչներից մեկը երկար ժամանակ մնացել է ակումբի ներսում, և թուրքական ժանդարմերիան պատրաստվում է գրոհով վերցնել ակո��մբը[7]։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ, հավանաբար, ահաբեկիչը թաքնվել է ակումբի զուգարանում[15]։ Ականատեսներից մեկը նշել է, որ ահաբեկիչները խոսել են արաբերեն[16]։ Մեկ ժամ անց տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ահաբեկիչը փախել է։ Իսկ արդեն առավոտյան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ահաբեկիչը ոչնչացվել է[17]։

Հարձակման պահին ակումբում եղել է 700- 800 մարդ։ Նրանք տոնում էին ամանորը[18]։

Մի քանի մարդ նետվել է Բոսֆորը, որպեսզի խուսափի կրակոցներից։ Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ գտնելու այդ մարդկանց[19]։

Ողջ Ստամբուլի տարածքում մարտական հսկողություն է իրականացնում շուրջ 17000 ոստիկան[20]։ Ենթադրվում է, որ ահաբեկչության կազմակերպիչը Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն է։ Մասնագետների մեծ մասը ահաբեկչությունը կապում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից նախօրեին միաձայն ընդունված օրինագծի հետ, որի համաձայն Սիրիայում հրադադար պետք է հաստատվեր։ Օրինագիծը առաջ էին քաշել Թուրքիան և Ռուսաստանը։

Ուկրաինայի քաղաքացի Նատալիա Վոլնովան, ով եղել է իրադարձություններին ականատես, գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ երբ հնչել են կրակոցները, ակումբում գտնվող անձանց մեծ մասը պառկել է գետնին։ Վոլնովան և նրա թուրք ընկերները մտել են սեղանի տակ, այնուհետև տեսել են զինված ահաբեկչին, ով, ըստ Վոլնովայի, չի վախեցել ոչնչից և բարձրաձայն արաբերեն բառեր է հնչեցրել։ Այն հարցին, թե զինված անձը եղել է Սանտա Կլաուսի հագուստով, Վոլնովան մերժել է՝ նշելով, որ նա հագած է եղել սև հագուստ[21]։

Թուրքական ԶԼՄ-ները կարողացել են բացահայտել հնարավոր ահաբեկչի դեմքը։ Նկարը ստացվել է հսկիչ- անցագրային կետում գրանցման ժամանակ։ Նշվում է, որ, հավանաբար, ահաբեկիչը ԻԼԻՊ-ի անդամ է և Թուրքիայի քաղաքացի չէ։

Տուժածներն ըստ ազգության
Պետություն Զոհեր Վիրավորներ Ծանոթագրություններ
Թուրքիա Թուրքիա 5 անհայտ [22]
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 5 9 [23]
Հորդանան Հորդանան 3 4 [24]
Հնդկաստան Հնդկաստան 2 0 [25]
Թունիս Թունիս 2 0 [26]
Լիբանան Լիբանան 1 7 [23][27]
Իսրայել Իսրայել 1 1 [28][29]
Բելգիա Բելգիա 1 0 [30]
Ֆրանսիա Ֆրանսիա 3 [31]
Մարոկկո Մարոկկո 3 [23]
Բուլղարիա Բուլղարիա 1 [32]
Անհայտ 19 41 [22]
Ընդհանուր 39 69 [22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Istanbul new year Reina nightclub attack 'leaves 39 dead' (բրիտ․ անգլ.) — 2017.
  2. İstanbul'da Reina gece kulübünde silahlı saldırı: 1'i polis 35 şehit, en az 40 yaralı — 2017.
  3. «Istanbul new year Reina nightclub attack 'leaves 39 dead'». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. «Turkey steps up manhunt for nightclub gunman who killed dozens». euronews. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 «Istanbul nightclub attack: Several injured after gunman opens fire on New Year's Eve». independent.co.uk. The Independent. Վերցված է 1 января 2017-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Son Dakika: Ünlü gece kulübüne silahlı saldırı». Hürriyet. Վերցված է 31 декабря 2016-ին.
  7. 7,0 7,1 «One attacker still inside Istanbul nightclub: CNN Turk». reuters.com. Reuters. Վերցված է 1 января 2017-ին.
  8. «Стамбульский террорист скрылся, переодевшись в клубе - Фото». Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  9. «Путин выразил соболезнования Эрдогану в связи с гибелью людей при теракте в Стамбуле». ТАСС. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  10. «Новогодний теракт». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  11. «Ստամբուլի Օրթաքյոյում հարձակում է տեղի ունեցել | TRT Հայերեն». www.trt.net.tr. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  12. «Էրդողանը հայտնել է Ստամբուլում հունվարի 1-ին իրականացված ահաբեկչության նպատակը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  13. «Расстрел в Стамбуле устроили не Санта-Клаусы - Более 100 убитых и раненых, обновлено 18:54». Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  14. http://www.aksam.com.tr/guncel/yilbasi-gecesi-39-kisiyi-katleden-terorist-ele-gecirildi/haber-586655
  15. «Reina'ya silahlı saldırı». T24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. «Gece Kulübü Reina'ya Terör Saldırısı 39 Kişi Hayatını Kaybetti, 69 Yaralı». Sondakika.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  17. «Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում իրականացրած ահաբեկիչը ոչնչացվել է». news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  18. «İstanbul'da Reina gece kulübünde silahlı saldırı: 2 ölü, çok sayıda yaralı var». Cumhuriyet. Վերցված է 1 января 2017-ին.
  19. «İstanbul'da gece kulübünde silahlı saldırı». Habertürk. Վերցված է 31 декабря 2016-ին.
  20. Bilginsoy, Zeynep. «2 reported dead in New Year's attack on Istanbul nightclub». AP News. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  21. «Стамбульский террорист был одет в черное - Свидетельство очевидца». Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Manhunt underway after 39 killed in Istanbul nightclub terrorist attack (GRAPHIC VIDEOS)». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Seven Saudis among other Arabs killed in Turkey nightclub attack». Al Arabiya. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  24. «Foreigners among victims of Istanbul attack». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  25. «Two Indians among those killed in terror attack on Istanbul nightclub». Hindustan Times. 2017 թ․ հունվարի 1.
  26. «Terrorism takes the lives of two Tunisians in Istanbul». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  27. «The JPost». m.jpost.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  28. «Israeli woman hurt in Istanbul club attack; another missing». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  29. Israeli killed in Turkey terror attack. "We told her not to go because of the situation". ישראלית נהרגה בפיגוע בטורקיה. "אמרנו לה לא לנסוע בגלל המצב", Walla!News (in Hebrew), 1 January 2016
  30. «Au moins un Belge parmi les 39 morts de l'attaque d'Istanbul». 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  31. «Attentat d'Istanbul : au moins trois Français blessés, le tireur toujours en fuite». Le Figaro. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  32. «Българка е сред пострадалите при атентата в Истанбул - Dnes.bg». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.