Վուդստոք (փառատոն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վուդստոքի փառատոն ('The Woodstock Festival') կամ պարզապես Վուդստոք, երաժշտական փառատոն, որը, սկսվելով 1969 թ.-ի օգոստոսի 15-ին, տևել է 4 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։ Փառատոնն անցկացվել է ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Բետել տեղանքում՝ Վուդստոքից 40 մղոն հարավ-արևմուտք՝ Ուոլլկիլ փոքրիկ քաղաքում։
Վուդստոքի փառատոնը համարվում է մինչև օրս անցկացված փառատոններից մեծագույնը։ Փառատոնին մասնակցած երաժշտասերների թիվը հասնում էր 500 հազարի, որից շուրջ 1500-ը լրագրողներ էին։
Փառատոնը խորհրդանշում է հիպիների ժամանակաշրջանի ավարտը և սեքսուալ հեղափոխության սկիզբը։
Փառատոնի անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնը նախապես ծրագրվել էր անցկացնել Նյու-Յորք նահանգի Օլստեր տեղանքի Վուդստոք քաղաքում, սակայն այնտեղ փառատոնը անցկացնելու հարմար տարածք չգտնվեց, ուստի ստիպված եղան այն անցկացնել Ուոլլկիլում։
Միջոցառումը գրեթե ձախողվում էր, երբ ոմն Սեմ Յասգուր համոզեց հորը՝ Մաքսին՝ փառատոնը կազմակերպի Սալլիվան կոմսությունում գտնվող դաշտում, որը պատկանում էր ինչ-որ ֆերմերի։ Չնայած տեղանքը Վուդստոքից 40 մղոն հարավ-արևմուտք էր, ի սկզբանե որոշված վայրի հանկարծակի փոփոխությունը չխանգարեց միջոցառումն անվանել հենց 《Վուդստոք》։
Ազդեցություն երաժշտության ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդստոքը ոչ միայն ամենամեծ և ամենահայտնի փառատոներից է, այլև հանդիսանում է մի ամբողջ սերունդի երազանքների ավարտի խորհրդանիշ։ Փառատոնին ներկա հանդիսականների թիվը գերազանցում էր 500 հազարը։
Փառատոնին մասնակցած հանդիսատեսի կեսը առանց տոմսի էր։ Փառատոնի ժամանակ 3 մարդ է մահանում. մեկը՝ հերոինի չարաշահումից, մյուսը ընկնում է տրակտորի տակ, իսկ երրորդը՝ բարձր շինությունից։ Վուդստոքում հանդես եկած երաժիշտները հետագայում վերածվեցին լեգենդների, իսկ փառատոնում նրանց կատարումները համարվում են ռոք երաժշտության գոհարներ, որոնք մինչ օրս շողշողում են կուրացուցիչ փայլով։
1970 թ.-ին թողարկվում է փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված փառատոնին, որը կոչվում է «Վուդստոք։ Խաղաղության և երաժշտության երեք օր» (անգ.` "3 Days of Peace & Music")։ Այն 1971 թ.-ին արժանանում է «Oսկար» մրցանակի։ Հետագայում կազմակերպվում են Վուդստոք 79, Վուդստոք 89, Վուդստոք 94 (25 - ամյակի կապակցությամբ) և Վուդստոք 99 փառատոնները։ 2009 թ.-ին պետք է տեղի ունենար հերթական փառատոնը, սակայն ֆինանսական որոշ դժվարություների հետևանքով այդպես էլ չկայացավ
Փառատոնին մասնակից երաժիշտների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա այն երաժիշտների ցանկը, ովքեր հանդես են եկել Վուդստոքի պատմական փառատոնում։
- Joan Baez
- Arlo Guthrie
- Tim Hardin
- Incredible String Band
- Ravi Shankar
- Richie Havens
- Sly and the Family Stone
- Bert Sommer
- Sweetwater
- Quill
- Canned Heat
- Creedence Clearwater Revival
- Jefferson Airplane
- The Who
- Grateful Dead
- Keef Hartley Band
- Blood, Sweat and Tears
- Crosby, Stills & Nash (&Young)
- Santana
- The Band
- Ten Years After
- Johnny Winter
- Jimi Hendrix
- Janis Joplin
- Joe Cocker
- Mountain
- Melanie
- Sha-Na-Na
- John Sebastian
- Country Joe and the Fish
- Paul Butterfield Blues Band
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուդստոք (փառատոն)» հոդվածին։ |
|