Microsoft Edge
Տեսակ | դիտարկիչ |
---|---|
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows 10, Windows 8.1, Վինդոուզ 7, Վինդոուզ 11, Անդրոիդ, Xbox system software? և Xbox One |
Շարժիչ | Քրոմիում[1] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | մարտի 6, 2007 |
Պլատֆորմ | Անդրոիդ |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Մասն է | Վինդոուզ 11, Xbox One և Windows 10 |
Նախորդ | Ինտերնետ Էքսպլորեր |
Սխալնելի հայտման էջ | feedbackportal.microsoft.com/feedback/forum/b8da43d5-ef1b-ec11-b6e7-0022481f8472 |
Կայք | microsoft.com/en-us/edge(անգլ.) |
Microsoft Edge Վիքիպահեստում |
Microsoft Edge, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված ինտերնետ դիտարկիչ։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին Վինդոուզ 10-ի և Xbox one-ի համար, հետո՝ 2017 թվականին թողարկվել է Անդրոիդի և iOS-ի համար տարբերակները[2][3] իսկ Մաք ՕԷս Տասի համար տարբերակը թողարկվել է 2019 թվականին[4]։
Edge-ը ինտեգրված է Կորտանա ձայնային օգնականի հետ և ունի հավելվածներ Մայքրոսոֆթի խանութում։ Ի տարբերություն Ինտերնետ Էքսպլորերի, Edge-ը չի աջակցում ActiveX և BHO տեխնոլոգիաներին։
Սկզբնապես ստեղծվել է Մայքրոսոֆթի սեփական EdgeHTML բրաուզերային շարժիչով և իրենց Չակրա Ջավասկրիպտ շարժիչով։ Սակայն, 2019-ից թվականին Edge-ը վերագրվել է Քրոմիումով[5][6]՝ օգտագործելով Blink բրաուզերային շարժիչը և V8 JavaScript շարժիչը։
Որպես այս փոփոխության մաս, Մայքրոսոֆթը Edge-ի նախադիտման տարբերակները հասանելի դարձրեց ոչ միայն Վինդոուզ 10-ի, այլև Վինդոուզ 7, 8, 8.1 և Մաք ՕԷս Տաս օպերացիոն համակարգերի համար[7]։ Հանրային թողարկումը եղել է 2020 թվականի հունվարի 15-ին[8]։ 2020 թվականի հունիսից Մայքրոսոֆթը սկսեց Վինդոուզ 10-ի 1803-2004 տարբերակներում Քրոմիումի վրա հինված Edge-ի ավտոմատ ներմուծումը Վինդոուզի թարմացումների միջոցով[9]։ Վինդոուզ 10 20H2-ը Վինդոուզի առաջին տարբերակն է, որը Քրոմիումի հիմքով Edge-ը ներառում է որպես լռելյայն տարբերակ[10]։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է[11] Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը[12]։
Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն[13]։
Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ[14][15][16]։ Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը[11][14][15]։
Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում, բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։
Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ[17]։
EdgeHTML
[խմբագրել | խմբագրել կոդը]C++ լեզվով գրված[18] EdgeHTML շարժիչը ստեղծվել է Edge-ի համար։ Այն Trident շարժիչի վերամշակված ճյուղ է՝ առանց Ինտերնետ Էքսպլորերի հին կոդի։ Կոդի մեծ մասը գրվել է նորից՝ վեբ չափորոշիչներին համապատասխանելու և այլ ժամանակակից դիտարկիչների հետ փոխգործունակության համար[19][20]։ Մատուցող շարժիչը առաջաին անգամ թողարկվել է որպես Ինտերնետ Էքսպլորեր 11-ի փորձնական հնարավորություն[21]։
Նախատեսվում է, որ EdgeHTML-ը լիովին համատեղելի կլինի Սաֆարի, Քրոմ և այլ դիտարկիչների կողմից օգտագործվող WebKit շարժիչի հետ։ Մայքրոսոֆթը հայտարարել է, որ Edge-WebKit ցանկացած տարբերություն համարում է սխալ ծրագրում և պատրաստ է ուղղել այն[22]։
Ըստ AnandTech-ի արած հետազոտությունների Վինդոուս 10-ի բետա տարբերակում շարժիչը ունի զգալի առավելություններ Trident-ի համեմատ, մասնավորապես՝ ՋավաՍկրիպտ շարժիչը, որը համեմատելի է Գուգլ Քրոմի հետ[23]։ WebGL API-ի վրա կենտրոնացած այլ նախնական կարծիքների համաձայն EdgeHTML-ը գերազանցում է Գուգլ Քրոմին և Մոզիլա Ֆայրֆոքսին[24]։
HTML5 չափորոշիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Edge-ը նախկինում չէր բաց մեդիայի չափորոշիչներին, ինչպես օրինակ՝ WebM-ը կամ Opus-ը, սակայն սրանք ավելացվել են Edge 14.14291 տարբերակում[25]։
HTML5 չափորոշիչներ համատեղելության առումով Edge 15-ը հետ է մնում Մոզիլա Ֆայրֆոքս 48-ից և Գուգլ Քրոմ 52-ից, որոնք համապատասխանաբ ունեն 474/555 և 492/555 միավորներ, իսկ Edge 15-ը՝ 473/555[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Upgrade zu Microsoft Edge: Jetzt downloaden (գերմ.) — 2020.
- ↑ Belfiore, Joe (2017 թ․ հոկտեմբերի 5). «Announcing Microsoft Edge for iOS and Android, Microsoft Launcher». Windows Blogs. Microsoft.
- ↑ Belfiore, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Microsoft Edge now available for iOS and Android». Windows Blogs. Microsoft.
- ↑ «Introducing the first Microsoft Edge preview builds for macOS». Microsoft Edge Blog (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Belfiore, Joe (2018-12-06), Microsoft Edge: Making the web better through more open source collaboration, Microsoft
- ↑ «Microsoft Edge and Chromium Open Source: Our Intent». Microsoft Edge Team. 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Warren, Tom (2019 թ․ հունիսի 19). «Microsoft's Chromium Edge browser now available on Windows 7 and Windows 8». The Verge. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Foley, Mary Jo. «Microsoft's Chromium-based Edge browser to be generally available January 15, 2020». ZDNet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Tung, Liam. «Windows 10: Microsoft begins automatically pushing Chromium Edge to users». ZDNet (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Windows 10 20H2 update later this year will be minor - gHacks Tech News». www.ghacks.net. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 11,0 11,1 Warren, Tom (2015 թ․ մարտի 24). «Microsoft relegates Internet Explorer to a 'legacy engine' to make way for new browser». The Verge. Vox Media. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ Sams, Brad (2015 թ․ մարտի 24). «Microsoft says IE 11 will remain unchanged from Windows 8.1, Spartan is the future». Neowin.
- ↑ «Windows 10's New Browser Microsoft Edge: Improved, But Also New Risks». trendmicro.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 14,0 14,1 Weber, Jason (2015 թ․ հունվարի 21). «Spartan and the Windows 10 January Preview Build». IEBlog. Մայքրոսոֆթ.
- ↑ 15,0 15,1 Rossi, Jacob (2014 թ․ նոյեմբերի 11). «Living on the Edge – our next step in helping the web just work». IEBlog. Մայքրոսոֆթ.
- ↑ Warren, Tom (2015 թ․ հունվարի 27). «Microsoft reveals its Internet Explorer successor will support extensions». The Verge. Vox Media.
- ↑ Tina Sieber. «Everything You Need to Know About Microsoft Edge Browser Extensions». MakeUseOf. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ Hachamovitch, Dean (2007-12-14), Internet Explorer 8 and Acid2: A Milestone, Microsoft
- ↑ «What's powering Spartan? Internet Explorer, of course». Neowin.
- ↑ Foley, Mary Jo (2015 թ․ հունվարի 22). «Microsoft's Spartan browser: What's under the hood». ZDNet. CBS Interactive.
- ↑ Rubino, Daniel (2015 թ․ հունվարի 25). «Here's how to enable the Spartan Edge rendering engine for IE11 in Windows 10». Windows Central. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Building a more interoperable Web with Microsoft Edge». Blogs.windows.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Brett Howse (2015 թ․ հունվարի 25). «Internet Explorer Project Spartan Shows Large Performance Gains». anandtech.com.
- ↑ «Benchmark Deep-Dive: Microsoft Windows 10 Spartan Browser vs. IE11 vs. Google Chrome 41 vs. Mozilla Firefox». WinBuzzer. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «WebM, VP9 and Opus Support in Microsoft Edge». Windows Blog. Մայքրոսոֆթ. 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «HTML5 Test». html5test. 2017 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.