Monster (մանգա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Monster (այլ կիրառումներ)
Հրեշ モンスター | |
---|---|
Ժանր | դրամա, թրիլլեր, հոգեբանություն, դետեկտիվ |
Երկիր | Ճապոնիա[1][2] |
Թվական | 1994 թ․-2001 թ․ |
Պրեմիերա | ապրիլի 6, 2004-սեպտեմբերի 27, 2005 |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մասայուկի Կոձիմա |
Ընկերություն | Shogakukan |
Monster (ճապ.՝ モンスタ - մոնսուտա, թարգմանաբար անգլ.՝ հրեշ), Ուրասավա Նաոկիի հայտնի մանգան և նրա հիման վրա նկարահանված անիմեն, որ դետեկտիվ տարրերով հոգեբանական թրիլլեր է[3]։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ մանգան ունեցել է ամենաբարձր ռեյտինգը Anime News Network-ի տվյալների բազայում[4]։ 2007 թվականին Ճապոնիայի մշակույթի նախարարության անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ զբաղեցնում է 19-րդ տեղը բոլոր ժամանակների ամենալավ մանգաների շարքում[5]։ Monster մանգայի հիման վրա նկարահանված մանգան կազմված է 74 սերիաներից։ 2002 թվականին լույս տեսավ Ուրասավա Նաոկիի գիրքը Another Monster («Մի հատել հրեշ»), որտեղ իրադարձությունները նկարագրված են կողմնակի անձի՝ ավստրիաց�� լրագրողի կողմից։
New Line Cinema ընկերությունը ձեռք բերեց մանգայի էկրանավորման իրավունքը։ Կինոտարբերակի սցենարը համաձայնեց գրել Ջոշ Օլոնը[6], ով հայտնի էր «Արդարացված դաժանություն» ֆիլմի շնորհիվ[7]։ Պրեմիերան պիտի տեղի ունենար 2009 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվական[8], Գերմանիա։ Դյուսելդորֆում տեղի է ունեցել դաժան սպանություն․ անհայտ մեկը մտել է Լիպերտների տուն և գնդակահարել այնտեղ բնակվող ամուսիններին։ Փրկվել են միայն երեխաները՝ Աննան և նրա երկվորյակ եղբայր Յոհանը։ Յոհանին գլխից վիրավորել են, նա գտնվում է ծանր վիճակում ու շտապ վիրահատության կարիք ունի, իսկ Աննան շոկից կորցրել է հիշողությունը և չի արձագանքում շրջապատի մարդկանց։ Այնպես է ստացվել, որ այդ նույն քաղաքում ապրում և աշխատում է երիտասարդ գլխավոր վիրաբույժ Թեմա Կենձոն, որը հաջողությամբ կատարում է ծանր վիրահատություն և փրկում տղայի կյանքը։ Այդ իրադարձությունը փոխում է բժիշկ Թեմայի ամբողջ կյանքը։
Անցնում է ինը տարի։ Թեման կրկին հանդիպում է Յոհանի հետ, ով նրա աչքերի առաջ սպանում է հաճախորդին։ Թեմա Կենձոն հասկանում է, որ ինքը ոչ միայն փրկել է մարդկային կյանք, այլև հարություն է տվել իսկական հրեշի, հոգեկան հիվանդի ու մարդասպանի։ Յոհանը փորձում է գտնել քրոջը, որից բաժանվել է ինը տարի առաջ։ Աննա Լիբերտը, ում այժմ կոչում են Նինա Ֆորտներ, ապրում է Հայդելբերգում՝ բարեկեցիկ ընտանիքում, սովորում է համալսարանում, սակայն չի հիշում իր անցյալը ու այցելում է հոգեբանի։ Յոհանը Նինայի խորթ ծնողների մոտ է ուղարկում վարձու մարդասպանների։ Ուշքի գալով՝ Նինան սկսում է հիշել անցյալը և հիշում է, որ ինը տարի առաջ հենց ինքն է կրակել Յոհանի վրա, ինչի պատճառով վերջինս հայտնվել է Թեմայի հիվանդանոցում։ Այդ պահից ֆիլմի հերոսների ճանապարհները բաժանվում են։ Թեման և Նինա Ֆորտները կարծում են, որ իրենց պարտքն է գտնել և սպանել Յոհանին՝ դրանով իսկ կանխելով այն հանցագործությունները, որ նա կարող էր կատարել ապագայում։ Նինան, ով մեկ անգամ արդեն կրակել էր Յոհանի վրա, պատրաստվում է ավարտին հասցնել սկսածը, ինչպես նաև վրեժ լուծել ծնողների համար։ Թեման, ով փրկել էր Յոհանի կյանքը, որոշում է ուղղել իր սխալը։ Հերոսները փնտրում են նույն մարդուն, երբեմն հանդիպում են, սակայն գործում են միմյանցից անկախ, երբեմն նաև միմյանց հակառակ։ Թեման կարծում է, որ պատասխանատվությունն ընկած է իր վրա, հետևաբար ինքը պիտի քաշի ձգանը, իսկ Նինան չի ուզում թույլ տալ, որ իր խղճի վրա ծանրանա սպանությունը։ Նինան մտածում է նույն կերպ․ բժիշկ Թեմայի նման մարդը չպիտի սպանություն գործի։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգայի գլխավոր հերոսը երիտասարդ բժիշկ-վիրաբույժ Կենդզո Թեման (天馬 賢三) է։ Բժիշկ Թեման ապրում և աշխատում է Դյուսելդորֆում, սիրում է բժշկությունը, կարող է փայլուն կատարել նույնիսկ ամենադժվար վիրահատությունը։ Հետագայում զգալով իր մեղքը՝ նա մասնակցում է Յոհանի փնտրմանը։
Բացի այդ շատ ուշադրություն է դարձվում այն բոլոր կերպարների, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են Յոհանի փնտրման աշխատանքներին․ տեսուչ Ռունգեն (ハインリッヒ ルンゲ)[9], որը քննում է Լիբերտովի սպանության գործը և հենց սկզբից մեղադրում է բժիշկ Թեմային[10], Նինա Ֆորտները (ニナ フォルトナー), որի կյանքը Յոհանի պատճառով կործանվել է, Եվա Հայնեման (エヴァ ハイネマン, Eva Heinemann), բժիշկ Թեմայի հարսնացուն է, ով փեսացուին լքում է առաջին իսկ անհաջողության պատճառով։ Բացի այդ ի հայտ են գալիս բազմաթիվ երկրորդական և էպիզոդիկ կերպարներ, որոնք հաճախ կապված են մեկը մյուսի հետ[11]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիմեի և մանգայի իրադարձությունները, իհարկե, հորինված են, բայց տեղի են ունենում իրական աշխարհում՝ աշխարհագրական իրական օբյեկտներում՝ Դյուսելդորֆ, որտեղ ապրում և աշխատում է բժիշկ Թեման, Մյունխենի համալսարան, որտեղ սովորում են Կարլ Նույնմանը և Լոտան, Գեյդելբերգի ամրոց, որտեղ Յոհանը նշանակում է Նինա Ֆորտների հետ հանդիպումները անիմեի 6-րդ սերիայում, Էլբա գետ, որտեղ ապրում է ծիածանափայլ իշխանը[12], Պրահա՝ Չեխիայի այն ժամանակվա մայրաքաղաքը։ Հերոսների գտնվելու վայրը հեշտ է որոշել, նույնիսկ եթե կոնկրետ աշխարհագրական անվանում տված չէ․ օրինակ՝ ասված չէ, թե կոնկրետ որ համալսարանում է սովորում Նինա Ֆորտները, բայց նա ապրում է Գեյդելբերգում, նշանակում է՝ խոսքը Գերմանիայի ամենահին համալսարանի՝ Գեյլդելբերգի համալսարանի մասին է։ Այնտեղ նույնպես կա իրավաբանական ֆակուլտետ։ Նման ձևով կարելի է ենթադրել, թե Դյուսելդորֆի ուսումնական որ հաստատությունն է ավարտել բժիշկ Թեման և Ռուդի Գիլեն՝ Հայնրիխ Հայնեի անվան համալսարանը (գերմ.՝ Heinrich-Heine-Universität Düsseldorf)՝ մասնագիտանալով բնական գիտությունների (այդ թվում բժշկության[13]) և գրականության բնագավառներում։
Չնայած որ անիմեն նկարահանվել է Ճապոնական ստուդիայում (Madhouse), դրա համար ուշադիր հանդիսատեսները կարող են նկատել մի քանի սխալներ, որոնք կատարվել են Monster անիմեն ստեղծողների կողմից[14]։ Մասնավորաբար 3-րդ սերիայում նախքան Յունկերսի մեքենայի դիմաց ցատկելը կարելի է մի պահ տեսնել լուսացույց։ Եվ չնայած գործողությունները տեղի են ունենում Գերմանիայում, լուսացույցի լույսերը Ճապոնական ոճով են՝ կարմիր-դեղին-կապույտ։ Իրականում Գերմանիայում չկա այնպիսի վայր, որտեղ օգտագործել են այդպիսի գույն[15]։ Կան և Ճապոնական գործունեության հղումներ՝ երբեմն ցուցադրված կատակի ձևով․ օրինակ՝ գործողություններից մեկում բժիշկ Թեման եվրոպացի Հյուգո Բերհարդին սովորեցնում է ձողիկների օգնությամբ ուտել տապակած կարտոֆիլ, բայց վերջինս ուտելիքը թափում է սեղանին՝ առաջացնելով Թեմա Կենձոյի ծիծաղը։ Մի այլ էպիզոդում բժիշկ Թեման ցանկանում է նայել լրագրերի արխիվի իննամյա հնության նյութերը։ Համաձայնություն ստանալով՝ նա շնորհակալություն է հայտնում և ճապոնական ոճով խոնարհվում[16]։ Խմբագիր Մաուրերը, ով Գեյդելբերգի բնակիչ էր, նկատում է․ «Ահա ինչպիսին է ճապոնական խոնարհումը» (անգլ.՝ «So this is the Japanese bow»)։
Մանգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաոկի Ուրասավայի մանգան 1994-2001 թվականներին տպագրվել է Big Comic Original ամսագրում, 1997 թվականին նա ստացել է Մեդիարվեստի Ճապոնական փառատոնի 2-րդ մրցանակը, իսկ 2001 թվականին՝ Shogakukan ընկերության մրցանակը որպես սեյնեն կատեգորիայի լավագույն ստեղծագործություն[17]։
Ճապոնիայում հրատարակված հատորների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Հրատարակման ամսաթիվ | ISBN |
---|---|---|
1 | Հունիս, 1995 | ISBN 4091836518 |
2 | Սեպտեմբեր, 1995 | ISBN 4091836526 |
3 | Մարտ, 1996 | |
4 | Օգոստոս, 1996 | ISBN 4091836542 |
5 | Մայիս, 1997 | ISBN 4091836550 |
6 | Մայիս, 1997 | ISBN 4091836569 |
7 | Դեկտեմբեր, 1997 | ISBN 4091836577 |
8 | Փետրվար, 1998 | |
9 | Հուլիս, 1998 | ISBN 4091836593 |
10 | Դեկտեմբեր, 1998 | ISBN 4091836607 |
11 | Մայիս, 1999 | ISBN 4091852718 |
12 | Օգոստոս, 1999 | ISBN 4091852726 |
13 | Փետրվար, 2000 | ISBN 4091852734 |
14 | Օգոստոս, 2000 | ISBN 4091852742 |
15 | Հոկտեմբեր, 2000 | ISBN 4091852750 |
16 | Փետրվար, 2001 | ISBN 4091852769 |
17 | Օգոստոս, 2001 | ISBN 4091852777 |
18 | Փետրվար, 2002 | ISBN 4091852785 |
Անիմե
[խմբագրել | խմբագրել կոդը]Monster անիմեն ստեղծվել է Madhouse ստուդիայում և հեռարձակվել է 2004 թվականի ապրիլի 7-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 28-ը Nippon Television հեռուստաալիքով։ Նույն թվականին թողարկվել է նրա DVD-ն։ Սյուժեն գործնականում ոչնչով չի տարբերվում մանգայից[18]։ Ռեժիսորը Կոձիմա Մասյուկին է, սցենարի հեղինակը Ուրահատա Տանցուհիկոն։
1-32 սերիաների եզրափակիչ կոմպոզիցիան կատարում էր Դավիթ Սիլվիանը (երգը կոչվում է «For the Love of Life»), 33-րդ սերիայից սկսած՝ Ինգրիդ Ֆուձիկո Հեմիգը («Make it Home» երգով)։ Երկու ալբոմների սաունթրեկների երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայսիմա Կունիակին է։
Monster Original Soundtrack
[խմբագրել | խմբագրել կոդը]Monster Original Soundtrack (ճապ.՝ MONSTER オリジナルサウンドトラック) Monster անիմեի երաժշտությունն է։ Ալբոմը թողարկվել է 2004 թվականի հունիսի 23-ին, բացի դրանից պարունակում է անիմեի բացման կոմպոզիցիան (Grain)։ Ճապոնիաում հայտարարվել է VAP լեյբլով[19]։ Երգը կատարում է Դավիթ Սիլվիանը։
1. Grain |
11. Idler Wheel |
Monster Original Soundtrack 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունթրեկի երկրորդ ալբոմը՝ Monster Original Soundtrack 2 (ճապ.՝ MONSTER オリジナルサウンドトラック2), թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին։ Երգերը կատարում է ճապոնացի դաշնակահարուհի Ինգրիդ Ֆուձիկո Հեմինգը։
1. Make it Home |
11. YOU ARE THE MOVE YOU MAKE |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետաքրքիր է, որ մանգայում (ինչպես նաև սերիալում) օգտագործվել է գրող Էմիլ Սեբեի «Հրեշը, որն անուն չուներ» (չեխ․՝ Obluda, ktera nema sve jmeno) մանկական գիրքը, որ հրատարակվել է Չեխոսլովակիայում 1967 թվականին։ Անիմեում օգտագործվել են գրքի նկարազարդումներից։ Ուրասավա Նաոկին թարգմանել է մանգան և դարձրել իր գրքի մի մասը։ Այդ մանգակայի շնորհիվ Էմիլ Սեբեն կրկին սկսեց ճանաչում վայելել․ նրա գիրքի թարգմանությունը հրատարակվեց Ֆրանսիայում[20]։ Նրա գրքի չեխերեն և ճապոներեն թարգմանությունները վաճառվել են DVD-ի հետ միասին (հատուկ հրատարակություն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AniList — 2013.
- ↑ MangaDex — 2018.
- ↑ Обзор на сайте activeanime.com Արխիվացված 2017-06-29 Wayback Machine. Описание 11 тома.
- ↑ «Rating stats» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «The Top 50 Manga Series | Japan Probe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Josh Olson to Adapt Manga Comic Book Monster». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2006 թվականին արժանացել է Օսկարի լավագույն սցենար անվանակարգում
- ↑ «Anime episode summaries. Monster ep. 1». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ В английской транскрипции инспектора Рунге иногда называют Lunge (Лунге). Это связано с тем, что в японском языке нет звука «л», вместо этого пишут и произносят «р», поэтому переводчики не всегда точно знают, какую именно букву писать. Фамилию Lunge использует Viz Communications в официальном английском переводе манги, она же указана на официальном сайте аниме Արխիվացված 2008-04-15 Wayback Machine, однако, в 31 серии аниме можно увидеть полицейский значок, где написано «Runge». Более того, Рунге — реально существующая немецкая фамилия.
- ↑ «Anime : Monster» (անգլերեն). AnimeNfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
- ↑ Monster Graph Արխիվացված 2016-01-24 Wayback Machine(անգլ.) - կերպարների կապը ցույց տվող ցանկ
- ↑ Չնայած մի շարք մասնագետների կարծիքով այդ ձուկն Էլբայում ամբողջովին ոչնչացել է [1] Արխիվացված 2000-10-07 Wayback Machine.
- ↑ Internetseite der Heinrich-Heine-Universität Düsseldorf
- ↑ Anime News Network:. «Monster (TV): Trivia» (անգլերեն). Վերցված է 24.03.2008-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ ։ Հանդիպում են նաև այլ վրիպակներ։ Օրինակ` 6-րդ սերեայում բժիշկ Թեման նստած է արխիվում և կարդում է գերմաներեն փաստաթուղթ, բայց նրա աչքերը շարժվում են աչից ձախ, կարծես կարդում է ճապոներեն
- ↑ Խոնհարվելը ճապոնական սովորություն է։ Տես նաև Культ поклонов и извинений. Японская вежливость.(չաշխատող հղում), Кому какие поклоны.
- ↑ «Shogakukan Manga Award» (Japanese). Shogakukan. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Каждая серия охватывает две главы манги. То есть, первая серия аниме — это том 1, глава 1 и 2. Вторая серия аниме — том 1, глава 3 и 4. И так далее.
- ↑ ճապ.՝ バップ
- ↑ Un monstre sans nom на французском литературном ресурсе
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Monster (մանգա)» հոդվածին։ |
|