Jump to content

Motif

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Motif
Տեսակwidget toolkit? և ազատ ծրագրային ապահովում
ՍտեղծողThe Open Group?
ԱրտոնագիրLGPLv2.1+?
Կայքopengroup.org/desktop/motif.html
Ելակոդsf.net/p/motif/code/
 Motif Վիքիպահեստում
Motif տիպի գրադարանից օգտվելու ծրագիր

Motif — ինտերֆեյսի տարրերի գրադարան և գրաֆիկական ինտերֆեյսի մշակման բնութագրիչների հավաքածու X Window System-ի համար։ Motif գրադարանն ի հայտ եկավ 1980-ականների վերջին և հիմա այն համարվում է հնացված[1].

Hewlett-Packard-ը մշակել է ինտերֆեյսի տարրերի արտաքին տեսքը` հստակ կտրված եզրեր, ուղիղ անկյուններ, 3-ծավալային էֆեկտներ։ Motif գրադարանը իր ժամանակի համար դե ֆակտո ճանաչվեց որպես X Window համակարգում արդյունաբերական կիրառությունների զարգացման ստանդարտ։ Այն համարվում է IRIX օպերացիոն համակարգի ինտերֆեյսի տարրերի հիմնական գրադարան, ինչպես նաև այն օպերացիոն համակարգերի համար, որոնցում կիրառվում է CDE աշխատանքային սեղան, ( Solaris, AIX և այլ տարբերակներ)։ Կիրառվում է նաև կոմերցիոն ծրագրերում, օրինակ, UNIXNetscape Navigator հին տարբերակներում[2]։ Սակայն Linux-ի համար Motif-ը չդարձավ կիրառելի, ինչպես շատ օպերացիոն համակարգեր, այնպես էլ Linux-ը կիրառում է թեկուզև վճարովի, բայց սեփական ծրագրային ապահովումը, մինչդեռ The Open Group կազմակերպությունը թողարկել էր անվճար Open Motif, ավելի ժամանակակից, ավելի հարմար գրադարան՝ ինտերֆեյսի տարրերի համար (GTK+ և Qt), որոնք հասցրին ճանաչում և կիրառություն ստանալ[2]։

2012 թ. հոկտեմբերից Motif գրադարանը թողարկվում է GNU Lesser General Public License v2.1. արտոնագրով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jim Gettys (9 դեկտեմբերի 2003թ). «Open Source Desktop Technology Road Map». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 8 հուլիսի 2008թ-ին.
  2. 2,0 2,1 «X Window System Architecture Overview HOWTO». 22 мая 2001. Վերցված է 8 июля 2008-ին.
  3. «ICS MotifZone». October 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է October 2012-ին.

Արտաքին հղումներ

[խ��բագրել | խմբագրել կոդը]