Jump to content

Parmalat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Parmalat SpA
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1961
ՀիմնադիրԿալիստո Տանզի
ՎայրԿոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Գործառնական շահույթ€279,6 մլն (2015)
Զուտ շահույթ€145,8 մլն (2015)
Աշխատողների թիվ27 596 (2015)
Մայր ընկերությունLactalis?
Դուստր ընկերություններLactis?
ՍեփականատերLactalis?
Կայքparmalat.com
 Parmalat Վիքիպահեստում

Parmalat SpA (արտասանվում է «Պարմալատ»), կաթնամթերքի և այլ պարենային ապրանքների արտադրության իտալական կորպորացիա։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կոլեքիո քաղաքում (Էմիլիա-Ռոմանիա մարզ)[1]։ Ընկերությունն ունի մոտ 140 գործարան ամբողջ աշխարհում։

Ընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին, երբ 22-ամյա քոլեջի շրջանավարտ Կալիստո Տանզին (1938–2022[2]) Պարմայում բացեց կաթի պաստերիզացման փոքրիկ գործարան։

Սնանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության շուրջ սկանդալը բռնկվել է 2003 թվականին, երբ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Էնրիկո Բոնդին, ով բարձրաձայնեց ֆինանսական հաշվետվությունները և պարզեց, որ ընկերությունը երկար ժամանակ թաքցրել է կորուստները և գերագնահատել շահույթը (ավելի քան 10 տարի)[3]։ Ընկերությունը բռնվել է բորսաներում ապօրինի մանիպուլյացիաների համար[4]։ Այդ ժամանակներից ի վեր ընկերությունն անցել է երկարատև վերակազմավորման գործընթաց։

Ավելի ուշ՝ 2010 թվականի դեկտեմբերին, Կալիստո Տանզին՝ նախկին գործադիր տնօրենը և Parmalat-ի հիմնադիրը, ով ընկերությունը կանխամտածված սնանկության է ենթարկել, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, իսկ նախկին ֆինանսական տնօրենը՝ 14 տարվա[5]։ Մինչ այդ՝ 2008 թվականին, Տանզին արդեն 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել արժեթղթերի շուկայում խարդախության համար[6]։

2011 թվականի գարնանը և ամռանը ֆրանսիական Lactalis ընկերությունը, որը նախկինում ուներ Parmalat-ի 29% բաժնետոմսերը, գնեց Parmalat-ի վերահսկիչ փաթեթը՝ իր ձեռքում կենտրոնացնելով ընկերության բաժնետոմսերի 83,3%-ը։ Գործարքի գնահատված գումարը կազմել է 3,4 մլրդ եվրո[7]։

Ընկերության անվանումը կազմված է երկու իտալական բառերից՝ Parma (քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանիա շրջանում, որտեղ էլ առաջացել է ընկերությունը) և latte, որը իտալերեն նշանակում է կաթ[8]։

Սեփականատերեր և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի դրությամբ ընկերության բաժնետոմսերի 83,3%-ը պատկանում էր ֆրանսիական Lactalis սննդամթերքի ընկերությանը։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է՝ Ռաֆֆայել Պիչելլան, գլխավոր տնօրենը՝ Էնրիկո Բոնդի։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությանը պատկանում է շուրջ 140 արտադրական օբյեկտ ամբողջ աշխարհում։ Parmalat-ը պաշտոնական ներկայացուցչություններ ունի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Հայաստանը, Բոտսվանան, Վենեսուելան, Զամբիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Կուբան, Մոզամբիկը, Նիկարագուան, Պարագվայը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Էսվատինին, Էկվադորը, Հարավային Աֆրիկան։ Լիցենզավորված արտադրությունն իրականացվում է հետևյալ երկրներում՝ Բրազիլիա, Հունգարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Չինաստան, Մեքսիկա, ԱՄՆ, Ուրուգվայ, Չիլի։

Ընկերության անձնակազմի թիվը կազմում է 13,79 հազար մարդ։ 2009 թվականի շրջանառությունը կազմել է 3,99 միլիարդ եվրո, գործառնական եկամուտը՝ 666,8 միլիոն եվրո, իսկ մաքուր եկամուտը՝ 519,0 միլիոն եվրո[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Parmalat — Contacts Արխիվացված 2010-12-09 Wayback Machine // parmalat.com
  2. http://corriere.it/economia/aziende/22_gennaio_01/morto-calisto-tanzi-7ba7743e-6aef-11ec-a3c8-e3c830b3b1de_amp.html
  3. Вынесены первые приговоры по делу о банкротстве Parmalat www.lenta.ru;
  4. В Милане начинается судебное разбирательство по делу Parmalat Արխիվացված 2016-03-04 Wayback Machine www.yarmarka.net
  5. Алексей Алексеев. Молочный срок // Ведомости, 14.12.2010, № 236 (2754)
  6. Основателю Parmalat добавили 18 лет тюрьмы // lenta.ru
  7. «Французской Lactalis разрешили приобрести Parmalat». // top.rbc.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. Пармалат. Миссия и история.(չաշխատող հղում)
  9. «Annual Report 2009» (PDF). Parmalat. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Parmalat» հոդվածին։