PostNL
Բնագավառ | լոգիստիկա | |
---|---|---|
Ստեղծում | 2011 | |
Գլխավոր գործադիր տնօրեն | Herna Verhagen | |
Երկիր | Նիդերլանդներ | |
Կազմակերպչաիրավական ձև | besloten vennootschap | |
Դուստր ընկերություն | Nexive, ASL Airlines Belgium, TNT Express | |
Գլխամասի վայր | Հաագա, Հաագա | |
Բորսա | Ամստերդամի ֆոնդային բորսա | |
Նախորդողը | TNT N.V. | |
Պարգևներ | Koninklijk | |
Առաջադրում | Dutch Design Award 'Fashion' | |
Պաշտոնական կայք | www.postnl.nl | |
Ստեղծագործությունների հավաքածու | Կենտրոնական թանգարան |
PostNL (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈpɔst ɛnˌɛl]), Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Միացյալ Թագավորությունում գործող փոստային և էլեկտրոնային առևտրի կորպորացիա։ Այն ապահովում է համընդհանուր առաքում Նիդեռլանդներում և հրապարակված է Euronext Amsterdam-ում։ Ընկերությունը հայտնի էր որպես TNT NV, քանի դեռ 2011 թվականի մայիսին TNT Express-ը առանձնացավ դրանից, իսկ ընկերության մնացած մասը վերանվանվեց PostNL[1][2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի հունվարին KPN-ը՝ Նիդեռլանդների փոստային ոլորտի մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպությունը, որը պատկանում էր կառավարությանը, ձեռք բերեց ավստրալիական TNT Limited ընկերությունը[3]։
1998 թվականի հունիսի 25-ին KPN-ն միավորեց իր PTT Post ստորաբաժանումը՝ ձևավորելով TNT Post Group (TPG), որը ցուցակված էր Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Լոնդոնի և Նյու Յորքի ֆոնդային բորսաներում[4][5][6][7][8]։
1998 թվականի ապրիլին TNT Post Group-ը բացեց իր Եվրոպական էքսպրես կենտրոնը Բելգիայի Լիեժ օդանավակայանում[9]։
1998 թվականի դեկտեմբերին TNT Post Group-ը ձեռք բերեց ֆրանսիական Jet Services ընկերությունը[10][11]։
2005 թվականի ապրիլին TNT Post Group-ը վերաբրենդավորվեց որպես TNT: 2006 թվականի նոյեմբերին TNT-ն վաճառեց իր լոգիստիկ բաժինը Apollo Global Management-ին, այն հետագայում վերաբրենդավորվեց CEVA Logistics:
2007 թվականի մարտին TNT-ն ձեռք բերեց Չինաստանի բեռնափոխադրումների կազմակերպման ընկերություն Hoau-ն[12]։
2007 թվականի հունիսի 18-ին TNT-ն հանվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայից։
Փլուզումն ավարտելուց հետո PostNL-ը պահպանեց TNT Express-ի 29,9% բաժնետոմսերը[13]։ 2001 թվականից TNT-ի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բաքերը հրաժարական տվեց 2011 թվականի մայիսի վերջին, ��րբ Հարրի Կորստրան դարձավ PostNL-ի գործադիր տնօրեն։ 2012 թվականի ապրիլին Հարի Կորստրան հրաժարական տվեց դիտորդ խորհրդի հետ հակասություններից հետո[14][15][16]։ Հերնա Վերհագենը դարձավ նոր գործադիր տնօրեն։
2013 թվականի հունիսին PostNL-ը հայտարարեց, որ ծավալների նվազման պայմաններում ծախսերը նվազեցնելու համար կվերացնի երկուշաբթիներին առաքումները (կազմում է ծավալի միայն 2,6%-ը), կկրճատի փոստային արկղերի թիվը կիսով չափ և կնվազեցնի փոստային բաժանմունքների թիվը՝ մոտ 2500-ից մինչև մոտ 1000։ 2012-ից 2013 թվականներին կազմակերպությունը փոստի մշակման վայրերի թիվը 260-ից կրճատել է 145-ի[17][18]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]PostNL-ը, որը նախկինում հայտնի էր որպես Koninklijke TNT Post, Նիդեռլանդների կառավարության հանձնարարությամբ իրականացրել է համընդհանուր փոստային ծառայություն (հոլ.՝ Universele Postdienst): Այս ծառայության իրականացումը, ի թիվս այլ բաների, պահանջում է, որ PostNL կազմակերպությունը փոստային ծառայություններ մատուցի ամբողջ Նիդեռլանդներում շաբաթը հինգ օր (երեքշաբթիից շաբաթ օրը) և պահպանի բավականաչափ փոստարկղեր երկրում[19]։
Եվրոպայի այլ շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]PostNL-ը գործում է Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Իտալիայում և Միացյալ Թագավորությունում։ Ընկերությունը շարունակեց օգտագործել TNT Post անվանումն այս երկրներում՝ բաժանումից անմիջապես հետո՝ համաձայն TNT Express-ի, որ վերաբրենդավորվեց 2014 թվականի ավարտին[20]։
TNT Post Germany-ն վերաբրենդավորվեց որպես Postcon 2014 թվականի մարտին, իսկ մայիսին TNT Post Italy-ն վերաբրենդավորվեց Nexive՝ օգտագործելով նույն լոգոյի ոճը, ինչ իր մայր կազմակերպությունը[21][22]։
TNT Post UK-ը վերաբրենդավորվեց որպես Whistl 2014 թվականի սեպտեմբերին[23]։ 2019 թվականի օգոստոսին PostNL-ը հայտարարեց, որ համաձայնել է վաճառել իր Postcon-ի գործառնությունները Գերմանիայում Quantum Capital Partners-ին, ընդ որում վաճառքը ակնկալվում է ուժի մեջ մտնել 2019 թվականի վերջից։ 2020 թվականի փետրվարին PostNL-ը պայմանագիր է ստորագրել Mutares-ի հետ PostNL-ի իտալական Nexive դուստր ընկերության բաժնետոմսերի 80%-ի վաճառքի վերաբերյալ։ Mutares-ը ստացավ մեծամասնական բաժնեմաս՝ 80%։ Գործարքընախատեսվում էր փակել 2020 թվականի երկրորդ եռամսյակում[24][25][26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Our Company». 2011 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «TNT Shareholders approve demerger other results Meetings of Shareholders». 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Dutch win TNT with $2bn bid, Communications giant snares troubled transport group The Australian 3 October 1996 page 1
- ↑ Commission, Australian Competition and Consumer (2013 թ․ փետրվարի 23). «ACCC not to oppose Toll acquisition of some TNT businesses». Australian Competition and Consumer Commission.
- ↑ «TNT Annual Report 1998 - Non-core business». TNT. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «A report by Ansett Worldwide» (PDF). Morgan Stanley. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ TNT Post Group - The first main company with an independent stock market listing TNT Post Group 25 June 1998
- ↑ History TNT
- ↑ «TNT reaches agreement to sell its logistics division to Apollo Management, L.P.». 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ TNT Post Group NV acquires leading express company in France TNT 15 December 1998
- ↑ TPG to become TNT: one global brand for all activities TNT Post Group 14 January 2005
- ↑ «TNT acquired Hoau». 2007 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Roumeliotis, Greg (2011 թ․ մայիսի 25). «Q+A-Split of Dutch mail and express group TNT». Reuters. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Topman Harry Koorstra stapt per direct op bij postNL». Algemeen Dagblad. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «"PostNL's CEO resigns", Postal technology International, April, 2012, retrieved June 29, 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Molenaar, Jeroen; Rothwell, Steve (2010 թ․ դեկտեմբերի 2). «TNT Shifts Strategy to Spin Off Express Division». Bloomberg Businessweek. Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Cost-savings help PostNL take "significant steps" in 2013». 2014 թ․ փետրվարի 24.
- ↑ «Netherlands to eliminate Monday mail delivery in effort to save money». 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Postdiensten voor consumenten». Rijksoverheid.nl. Rijksoverheid. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «TNT Post becomes PostNL in other countries too». Postnl.be. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «TNT Post Italy renamed Nexive». Postal Technology International. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Aus TNT Post wird Postcon». Postcon.de. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Banks, Tom (2014 թ․ սեպտեմբերի 16). «Postal service TNT Post rebrands as Whistl». Design Week. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Whistl management buy out completed». Logistics Manager. 2015 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Quantum Capital Partners to acquire Postcon business of PostNL PostNL 5 August 2019
- ↑ «PostNL sells majority stake in Nexive». Post & Parcel. 2020 թ․ փետրվարի 26.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 հիմնադրումներ Նիդերլանդներում
- 2011 հիմնադրումներ
- 2011 հիմնադրված ընկերություններ
- Ընկերություններ այբբենական կարգով
- Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղադրված ընկերություններ
- Նիդերլանդների ընկերություններ
- Նիդերլանդների կազմակերպություններ
- Փոստ
- Փոստ ըստ երկրի
- Փոստային կազմակերպություններ և ընկերություններ
- Ֆրանկֆուրտի Արժեթղթերի Բորսայում տեղադրված ընկերություններ