The X Factor (Մեծ Բրիտանիա)
The X Factor | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | Ռեալիթի շոու Տաղանդների շոու |
Ստեղծող | Սայմոն Քոուել |
Ռեժիսոր | Ֆիլ Հեյս |
Կատարող պրոդյուսեր | Սայմոն Քոուել Ռիչարդ Հոլլուեյ Բեթ Հարթ Մարկ Սայդաուեյ |
Ներկայացնող | Քեյթ Թորնթոն Դերմոթ Օ Լիրի Քերոլայն Ֆլեյկ Օլլի Մերս |
Ժյուրի | Լուիս Ուոլշ (2004-2014) Շերոն Օսբորն (2004—07, 2013, 2016—) Սայմոն Քոուել (2004—10, 2014—) Դանի Մինոուգ (2007—10) Շերիլ Քոուլ (2008—10, 2014—) Քելլի Ռոուլենդ (2011) Տուլիսա Կոնտոստավլոս (2011—12) Գերի Բարլոու (2011—13) Նիկոլ Շերզինգեր (2012—13, 2016—) Մելանի Բրաուն (2014) Ռիտա Օրա (2015) Նիկ Գրիմշոու (2015) |
Պատմող | Պիտեր Դիքսոն |
Արտադրող երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու(ներ) | Անգլերեն |
Սեզոնների քանակ | 13 |
Սերիաների քանակ | 390 |
Ստեղծում | |
Տևողություն | 60-150 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Syco Television Fremantle Media |
Հեռարձակում | |
Ալիք | ITV |
Պատկերի ձևաչափ | SDTV: 576i (2004—09) |
Ձայնային ձևաչափ | HDTV: 1080i (2010—наст. время) |
Սկզբնական եթեր | 4 սեպտեմբերի 2004 թվական – ներկա ժամանակ |
Կարգավիճակ | նկարահանվում է |
Տարեգրություն | |
Հաջորդ | The Xtra Factor The X Factor (ԱՄՆ) The X Factor (Ավստրալիա) |
IMDb | ID 0423776 |
[xfactor.itv.com Պաշտոնական կայք] |
The X Factor, բրիտանական երաժշտական տաղանդներ բացահայտող հեռուստահաղորդում, որը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերին պրոդյուսեր Սայմոն Քոուելի կողմից։ Մեծ Բրիտանիայում հեռուստահաղորդումը ցուցադրվում է ITV հեռուստաալիքով։ Հաղորդման միտքը ծագել է Քոուելի մոտ հայտնի Pop Idol հեռուստահաղորդման դատավարությունից հետո։ Հեռուստահաղորդման թողարկումից հետո առաջացել են դատական վեճեր, երկու հաղորդումների նմանության պատճառով[1]։
Առաջին սեզոնում ժյուրիի կազմում եղել են Լուիս Ուոլշը, Շերոն Օսբորնը և Սայմոն Քոուելը։ Երգչուհի Դանի Մինոուգը միացել է նրան չորրորդ սեզոնից, իսկ Շերիլ Քոուլը փոխարինել է Օսբորինին 5-րդ սեզոնում։ 8-րդ սեզոնում փոխարինվել են բոլոր ժյուրիները, և ժյուրի են դարձել Գերի Բարլոուն, Քելի Ռոուլենդը և երգչուհի Տուլիս Կոնտոստավլոսը։ 9-րդ սեզոնում Նիկոլ Շերզինգերը զբաղեցրել է Քելլի Ռոուլենդի աթոռը, իսկ 10-րդում՝ Շերոն Օսբորնը, Սայմոն Քոուելը և Շերիլ Քոուլը վերադարձել են շոու։ 11-րդ սեզոնում, որը թողարկվել է 2014 թվականին, Օսբորնի տեղը զբաղեցրել է Մելանի Բրաունը, ավելի վաղ մասնակցել է 9-րդ սեզոնում որպես ժյուրիների ժամանակավոր փոխարինող, Շերզինգերը և Բարլոուն։ 12-րդ սեզոնում շոույում փոփոխություններ են կատարվել ժյուրիի կազմում, այսպես Ռիտա Օրան և Նիկ Գրիմշոուն փոխարինել են Մելանի Բրաունին և Լուիս Ուոլշին ժյուրի աթոռներում։
Թողարկումից հետո հաղորդումը մեծ հաջողություններ է գրանցել և դարձել է հայտնի։ The X Factor հաղորդման տարբերակներ սկսել են հայտնվել տարբեր երկրներում որպես ֆրանչայզինգի։ 6-րդ սեզոնը գրավել է 200 000 հեռուստադիտողի և հասել է առավելագույնի բրիտանական հեռուստադիտողների շարքում, հավաքելով էկրանների առջև 19,7 միլիոն մարդ (հեռուստադիտողների 63,2 %)[2]: Եզրափակչում տրվել է 10 միլիոն ձայն[3]։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին ITV հեռուստաալիքը հայտարարել է, որ Քոուելը պայմանագիր է կնքել The X Factor հեռուստահաղորդումը երեք տարով երկարաձգելու համար, մինչ 2016 թվականը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The X Factor շոուն ստեղծվել է Սայմոն Քուելի ստուդիայի կողմից, որպես Pop Idol շոուի փոխարինում[5], որտեղ նա եղել է ժյուրի, բայց, ցանկանալով թողարկել սեփական շոուն, լքել է այն։ Pop Idol -ի առաջին սեզոնը բավական հաջողված էր, ինչպես և երկրորդը, բայց եզրափակչում վարկանիշը սկսել է նվազել[6]։ 2004 թվականին բրիտանական ITV հեռուստաալիքը հայտարարել է նոր շոուի մասին, որի հեղինակն է Քուելը, առանց Pop Idol-ի հեղինակի ՝ Սայմոն Ֆուլերի՝ The X Factor: Երկու շոուների ակներև նմանությունը հետագայում դարձավ իրավական վեճի առարկա[1]։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 փուլ. Պրոդյուսերական լսումներ (կադրից դուրս անցկացվող լսումներ, որտեղ որոշվում է, թե ով ելույթ կունենա ժյուրիի առաջ)
- 2 փուլ. Ժյուրի լսումներ (լսումների սենյակում (1-4 սեզոններ), բեմում (5-9, 12 սեզոններ) կամ և՛ այնտեղ, և՛ այնտեղ (10,11 սեզոններ)
- 3 փուլ.'Ուսուցում
- 4 փուլ. Աշխատանք ժյուրիների հետ
- 5 փուլ. Կենդանի ելույթներ (финал)
Ժյուրի
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուի սեզոններ
[խմբագրել | խմբագրել կոդը] Մասնակից (կամ ուսուցիչ) «Տղաներ» կատեգորիայում
Մասնակից (կամ ուսուցիչ) «Աղջիկներ» կատեգորիայում
Մասնակից (կամ ուսուցիչ) «16-ից մինչև 24» կատեգորիայում
Մասնակից (կամ ուսուցիչ) «25 մեծ» կամ «28 մեծ» կատեգորիայում
Մասնակից (կամ ուսուցիչ) «Խմբեր» կատեգորիայում
Սեզոն | Սկիզբ | Ավարտ | Հաղթող | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ | Հաղթողի ուսուցիչ | Հաղորդավար(ներ) | Ժյուրի | Հրավիրված ժյուրի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 4 սեպտեմբերի 2004 թվական | 11 դեկտեմբերի 2004 թվական | Ստիվ Բրեւկսթեյն | G4 | Թաբի Քալլագան | Սայմոն Քոուել | Քեյթ Թոնտոն | Սայմոն Քոուել Շերոն Օսբորն Լուիս Ուոլշ |
|
2 | 20 օգոստոսի 2005 թվական | 17 դեկտեմբերի 2005 թվական | Շեյն Ուորդ | Էնդի Աբրահամ | Journey South | Լուիս Ուոլշ | |||
3 | 19 օգոստոսի 2006 թվական | 16 դեկտեմբերի 2006 թվական | Լեոնա Լյուիս | Ռեյ Քուին | Բեն Միլս | Սայմոն Քոուել | Պոլա Աբդուլ1 | ||
4 | 18 օգոստոսի 2007 թվական | 15 դեկտեմբերի 2007 թվական | Լեոն Ջեքսոն | Ռիդիան Ռոբերթս | Same Difference | Դանի Մինոուգ | Դերմոթ Օ Լիրի | Սայմոն Քոուել Շերոն Օսբորն Լուիս Ուոլշ Դանի Մինոուգ |
Բրայն Ֆրիդման2 |
5 | 16 օգոստոսի 2008 թվական | 13 դեկտեմբերի 2008 թվական | Ալեքսանդրա Բյորկ | JLS | Էոան Քուիգ | Շերիլ Քոուլ | Սայմոն Քոուել Լուիս Ուոլշ Դանի Մինոուգ Շերիլ Քոուլ |
||
6 | 22 օգոստոսի 2009 թվական | 13 դեկտեմբերի 2009 թվական | Ջո Մակոլդերի | Օլլի Մերս | Սթեյսի Սոլոմոն | Շերիլ Քոուլ | |||
7 | 21 օգոստոսի 2010 թվական | 12 դեկտեմբերի 2010 թվական | Մեթ Քարդլ | Ռեբեկա Ֆերգյուստոն | One Direction | Դանի Մինոուգ | Ջերի Հոլլիուել3 Նատալի Իմբրուլյա3 Քեթի Փերրի3 Փիքսի Լոթ3 Նիկոլ Շերզինգեր3 | ||
8 | 20 օգոստոսի 2011 թվական | 11 դեկտեմբերի 2011 թվական | Little Mix | Մարկուս Քոլինս | Ամելիյա Լիլի | Տուլիսա Կոնտոստավլոս | Լուիս Ուոլշ Քելլի Ռոուլենդ Գերի Բարլոու Տուլիսա Կոնտոստավլոս |
Ալեքսանդրա Բյորկ4 | |
9 | 18 օգոստոսի 2012 թվական | 9 դեկտեմբերի 2012 թվական | Ջեյմս Արթուր | Ջամեն Դուգլաս | Քրիս Մելոնի | Նիկոլ Շերզինգեր | Լուիս Ուոլշ Գերի Բարլոու Տուլիսա Կոնտոստավլոս Նիկոլ Շերզինգեր |
Ջերի Հոլլիուել5 Լեոնա Լյուիս5 Ռիտա Օրա5 Նիկոլ Շերզինգեր5 Մելանի Բրաուն5 Անասթեյշա5 | |
10 | 31 օգոստոսի 2013 թվական | 15 դեկտեմբերի 2013 թվական | Սեմ Բեյլի | Նիկոլաս Մակդոնալդ | Լյուկ Ֆրենդ | Շերոն Օսբորն | Դերմոթ Օ Լիրի Քերոլայն Ֆլեյք6 |
Լուիս Ուոլշ Շերոն Օսբորն Գերի Բարլոու Նիկոլ Շերզինգեր |
|
11 | 30 օգոստոսի 2014 թվական | 13 դեկտեմբերի 2014 թվական | Բեն Հեյնաու | Ֆլյոր Իստ | Անդրեա Ֆաուստինի | Սայմոն Քոուել | Դերմոթ Օ Լիրի | Լուիս Ուոլշ Սայմոն Քոուել Շերիլ Քոուլ Մելանի Բրաուն |
Տուլիսա Կոնտոստավլոս |
12 | 29 օգոստոսի 2015 թվական | 13 դեկտեմբերի 2015 թվական | Լուիզա Ջոնսոն | Reggie ’n’ Bollie | Չե Չեստերման | Ռիտա Օրա | Օլլի Մերս Քերոլայն Ֆլեյք |
Սայմոն Քոուել Շերիլ Ֆերնանդես Վերսինի Ռիտա Օրա Նիկ Գրիմշոու |
|
13 | 27 օգոստոսի 2016 թվական | դեկտեմբեր 2016 թվական | TBD | TBD | TBD | TBD | Դերմոթ Օ Լիրի | Լուիս Ուոլշ Սայմոն Քոուել Շերոն Օսբորն Նիկոլ Շերզինգեր |
Մելանի Բրաուն |
- ^ Պոլա Աբդուլը եղել է հրավիրված ժյուրի Լոնդոնում կայացած լսումների ժամանակ։
- ^Բրայն Ֆրիդմանը եղել է հրավիրված ժյուրի Լոնդոնում կայացած լսումների ժամանակ, բայց նրան փոխարինել է Լուիս Ուոլշը, չնայած նրան, որ ի սկզբանե ընդգրկվել է հիմնական ժյուրիների կազմում։
- ^ [][][][][] Լսումների և մարզումների ժամանակ մի քանի հրավիրված ժյուրիներ եղել են Դանի Մինոուգի ժամանակավոր փոխարինողները, որը այդ ընթացքում ի վիճակի չէր նկարահանվել, քանի որ հղի էր։ Այդպես, Ջերի Հոլիուելը եղել է հրավիրված ժյուրի Գլազգոյում. Նատալի Իմբրուլյան՝ Բիրմինհեմում, Քեթի Փերրին՝ Դուբլինում. Փիքսի Լոթը՝ Կարդիֆեյում և Նիկոլ Շերզինգերը՝ Մանչեսթերում կայացած լսումների և մարզումների ժամանակ։
- ^ Քելլի Ռոուլենդը մեկ շաբաթվա ընթացքում չկարողացավ վերադառնալ Լոս Անջելեսից չորս կենդանի լսումներին, կոկորդի բորբոքման պատճառով, այդ պատճառով նրան ժամանակավորապես փոխարինել է Ալեքսանդրա Բյորկը։
- ^ [][][][][][] Ռոուլենդի տեղափոխվելուց հետո, Ջերի Հոլլիուելի (Լիվերպուլ), Լեոնա Լյուիսի (Լոնդոն), Նիկոլ Շերզինգերի (Լոնդոն),Ռիտա Օրայի (Լոնդոն), Մելանի Բրաունի (Մանչեսթեր) և Անաստեյշայի (Գլազգո) ներկայացել են որպես հրավիրված ժյուրիներ լսումների ժամանակ, մինչ մշտական ժյուրիի գտնելը։
- ^ Քերոլայն Ֆլոկը հաղորդավարուհի է ետնաբեմում շաբաթ օրերին, երբ կենդանի ելույթ են ունենում։
Կատեգորիաներ և եզրափակիչ փուլ անցածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր սեզոնում երեք ժյուրիներից ամենքը դառնում է որևէ կատեգորիայի ուսուցիչ և ընտրում է մի քանի մասնակիցներ (3 կամ 4), ում հետ նա պետք է հասնի եզրափակիչ՞
- — Հաղթող ժյուրի/կատեգորիա։ Թավատառով նշված են հաղթողները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Pop Idol mogul sues Simon Cowell». BBC News. 2004 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ Thomas, Liz (2009 թ․ օգոստոսի 21). «The X Factor: Essex Cheryl Cole lookalike with an Estuary drawl makes judges drool as she starts to sing». Mail Online. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ «X Factor winner Joe McElderry outsold by Rage Against The Machine as bookies suspend betting on Christmas No. 1». Daily Mail. 2009 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ «The X Factor and Britain's Got Talent renewed to 2016» (Press release). BBC. 15 ноября 2013. Վերցված է 22 марта 2014-ին.
- ↑ «Cowell reveals new talent search». BBC News. 2004 թ․ ապրիլի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ Paulse, Wade (2003 թ․ դեկտեմբերի 22). «"Plus-size" contestant wins U.K. 'Pop Idol', as judge Pete Waterman walks out». Reality TV World. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2014-05-07 Wayback Machine
- The X Factor(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- The X Factor Թվիթթերում
- шоу The X Factor Ֆեյսբուքում
- шоу The X Factor էջը Յություբ տեսահոսթինգում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The X Factor (Մեծ Բրիտանիա)» հոդվածին։ |
|