Theatrum Orbis Terrarum
Theatrum Orbis Terrarum | |
---|---|
1570 թվականի մայիսի 20-ին Անտվերպենում տպագրվեց Աբրահամ Օրտելիուսի ստեղծած 53 քարտեզները Theatrum Orbis Terrarum անվան տակ, որը համարվում է «առաջին ժամանակակից ատլասը»[1]։ Մինչև 1572 թվականի ավարտը լույս են տեսել բացի լատիներեն երեք հրատարակություններից լույս են տեսել գերմաներեն, ֆրանսերեն և հոլանդերեն տարբերակներ։ Մինչև Օրտելիուսի մահը (1598) լույս են տեսել ատլասի 25 հրատարակություններ, որից հետո մինչև 1612 թվականի ատլասը շարունակվել է հրատարակվել։ Այս նկարում պատկերված է ատլասի աշխարհի քարտեզը։ | |
Հեղինակ | Աբրահամ Օրտելիուս |
Տեսակ | գրավոր աշխատություն, աշխարհագրական քարտեզ և cartographic work? |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Հաջորդ | Civitates orbis terrarum? |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 20, 1570 |
Theatrum Orbis Terrarum Վիքիպահեստում |
Theatrum Orbis Terrarum (կարդացվում է՝ tʰɛˈaːtrʊm ˈɔrbɪs tɛˈrːaːrʊm, «աշխարհի թատրոն»), համարվում է ժամանակակից աշխարհի առաջին ճշգրիտ ատլասը։ Հեղինակը Աբրահամ Օրտելիուսն է, որը ոգեշնչվել է Գիլլիս Հուֆմանից[2]։ Ատլասը տպագրվել է 1570 թվականի մայիսի 20-ին Անտվերպենում Քրիստափոր Պլանտենի կողմից[3]։ Այն կազմված է քարտեզների հավաքածուից և ուղեկցող տեքստից, որի համար պատրաստվել են հատուկ պղնձե տպագրական թիթեղներ։ Օրտելիուսի ատլասը հաճախ համարվում է 17-րդ դարի քարտեզագրության ընդհանրացումը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլասում չկա Օրտելիուսի հեղինակած և ոչ մի քարտեզ։ Այն պարունակում է 53 այլ հեղինակների քարտեզներ՝ համապատասխան աղբյուրի հետ։ Նախկինում տպագրվել են առանձին քարտեզների պարզ հավաքածուներ, բայց Օրտելիուսի ատլասում քարտեզները բոլորը նույն ոճով են եղել՝ տրամաբանորեն դասավորված ըստ մայրցամաքի, շրջանի և պետության։ Նա յուրաքանչյուր քարտեզի համար գրել է առանձին նկարագրություն և հղումներ։ Այսպիսով, առաջին անգամ ամբողջ արևմտաեվրոպական քարտեզագրության գիտելիքները հավաքվել են մեկ գրքի մեջ։
Մատենագրության մեջ՝ «Catalogue Auctorum» բաժնում, ոչ միայն նշված են բոլոր 33 քարտեզագիրների, այլև՝ 16-րդ դարի բոլոր 87 այլ քարտեզագիրների անունները, որ��նց Օրտելիուսը անձամբ ճանաչել է։ 1601 թվականին այս ցանկը աճելով հասել է 183-ի։ Քարտեզներից որոշների հեղինակներն են՝ «Աշխարհի քարտեզ», 1561, հեղինակ՝ Ջակովո Գաստալդի, «Անտլանտյան ծովափնյա տարածություն», 1562, Դիեգո Գուտիեռես, «Աշխարհի քարտեզ», 1569, հեղինակ՝ Գերարդուս Մերկատոր։
Եվրոպայի քարտեզի (1554) հեղինակը Մերկատորն է, «Սկանդինավիայի քարտեզի» (1539) հեղինակը՝ Օլաուս Մագնուսը, նույն հեղինակին է պատկանում նաև «Ասիայի քարտեզը» (1567), որն իր հերթին ստեղծվել է Գաստալդիի նույն քարտեզի հիման վրա (1559)։ Աֆրիկայի քարտեզի հիմքում նույնպես ընկած է Գաստալդիի համապատասխան քարտեզը։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Theatrum Orbis Terrarum-ի առաջին հրատարակությունից հետո, Օրտելիուսը շարունակաբար վերանայել և ընդլայնել է ատլասը[3]՝ օգտագործելով այն տարբեր ֆորմատներում մինչև իր մահը (1598)։ Սկզբնական 70 քարտեզից և 97 ծանոթագրությունից (1570), ատլասի վերջին՝ 31-րդ հրատարակությունը պարունակել է 183 ծանոթագրություններ և 167 քարտեզներ (1612)։
1573 թվականի հրատարակությունը նշանակալի է Additamentum-ով, որը պարունակել է Համֆրի Լվիդի «Cambriae Typus»-ը՝ առաջին քարտեզը, որը պատկերել է Ուելսը ինչպես որ այն կա[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mercator, Gerardu; Karrow, Jr., Robert W. Atlas sive Cosmographicæ Meditationes de Fabrica Mundi et Fabricati Figura (PDF). Library of Congress. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Gillis Hooftman: Businessman and Patron (engl.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 «Map of the Gold-Producing Region of Peru. Florida. The Guastecan Region». World Digital Library. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Map of Wales, 'Cambriae Typus' by Humphrey Lhuyd, 1573». Gathering the Jewels. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Theatrum Orbis Terrarum» հոդվածին։ |
|