Մարկոս (Հռոմի պապ)
Մարկոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 3-րդ դար Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | հոկտեմբերի 8, 336 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Հռոմի պապ Մարկոս, (մահացել է 336 թ. հոկտեմբերի 7) եղել է Կաթոլիկ եկեղեցու Հռոմի Պապը` 336թ. հունվարի 18-ից մինչև հոկտեմբերի 7։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Liber Pontificalis-ի, նա հռոմեացի էր։ Նրա հոր անունը Պրիսկուս էր։ Սեղբեստրոս I-ից հետո Հռոմի Պապ ընտրված Մարկոսը պաշտոնավարել է ընդամենը 8 ամիս՝ 336 թ. հունվարի 18-ից մինչ իր մահը՝ հոկտեմբերի 7-ը[1]։
Ամենայն հավանականությամբ նրա պաշտոնավարման ժամանակ սկսվեց արձանագրվել եպիսկոպոսների և մարտիրոսների ցուցակների գրառումները, որոնք հայտնի են որպես Depositio episcoporum և Depositio martyrum: Նրա ժամանակ արիոսականությունը ընկնում է ուժեղ գոտեմարտի շուրջ։
Նա պատվիրեց Հռոմում կառուցել երկու բազիլիկա` Սբ. Մարկոսի և Սբ. Բալբինիի[2]։
Մարկը մահացավ իր բնական մահով։ Թաղվեց Բալբինայի կատակոմբում։ 1048 թ.-ին նրա մնացորդները տեղափոխվեցին Վելետրի քաղաք, իսկ 1145 թ.-ից տեղափոխվեց Հռոմում գտնվող Սբ. Մարկոսի Բազիլիկա, որտեղ նրան պահում են զոհասեղանի տակ, սափորի մեջ։ Նրա տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 7-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Марк, римский папа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |
|