Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիվոլի (այլ կիրառումներ)
Ռիվոլի փողոց, Փարիզի ամենաերկար և ամենահայտնի փողոցներից մեկը, Ելիսեյան դաշտերի բնական շարունակությունն է արևելք՝ Կոնկորդի հրապարակ։ Երեք կիլոմետրով ձգվում է Սենայի աջ ափին՝ գետի հոսանքին զուգահեռ։ Կոնկորդի հրապարակից դեպի Պալե-Ռոյալ տարածքը ստեղծվել է 1806 թվականին Նապոլեոնի հրամանով։ Այդ տարածքում էլ հենց գտնվում է Ռիվոլի փողոցը, որն իր անունը ստացել է կայսրի առաջին հաղթանակներից մեկի՝ Ռիվոլիի հաղթանակի պատվին (1797)։ Ռիվոլի փողոցի դիտարժան վայրերից են Սեն Ժակ աշտարակը և Ժաննա դ'Արկի արձանը։